Ոչ մի տապան էլ էստեղ չի փրկի,
մտածեց Նոյը`
նայելով, թե ինչպես է քաղաքը խեղդվում
մեյքափի ու բոտոքսի ծովում,
որ եկել էր` թաքցնելու
պատերազմի թողած կնճիռները,
ակոսները` սրտերի ուղիղ մեջտեղում։
Ոչ մի տապան էլ չսարքեց Նոյը,
Ինստագրամի նոր ֆիլտր քաշեց խեղդվող քաղաքի վրա,
Ձիթենու ճյուղի պատկեր փակցրեց
սթորիի անկյունում,
անջատեց հեռախոսն ու
գնաց իր գործերին։
Լիլիթ Բլեյան