«Ծայրահեղ թշվառությունը այն աստիճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնահատելու արդեն կատարված իրողությունը և հավանական հեռանկարները: Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միավոր հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն:
(
Read more... )
ա. մայիսի 28-ից հուլիսի կես ժամանակահատվածը պայմանավորված էր երկաթուղային ինչ-որ հարցերով. Թիֆլիսից Երևան պետք է բավականին լուրջ գումար, ոսկի և այլն բերեին (Թիֆլիսի և Ռուսաստանի հայերի հավաքած), բայց վրացական կառավարաությւոնն անընդհատ խոչընդոտել է և, ի վերջո, յուրացրել, ինչից հետո էլ եկել են Երևան:
Իսկ Քաջազնունի իմ մեջբերումն արդեն 19 թվականին է վերաբերում, մի տարի անցել էր արդեն, Փարիզի վեհաժողովն արդեն սկսվել էր, բոլշևիկները սև ջհանդամն էին դեռ (կներես), թուրքերը հետ էին քաշվել, և լուրջ հույսր կային, որ իրավիճակը դեպի լավն է գնալու...
բ. Անդրանիկի հետ առնչվող հեռագիրը կարաղ է կապված լինել Բաթումի պայմանագրի հետ (հունիս 4, 1918), որով ՀՀ կառավարությունը պարտավորվում էր Հայաստանում ընդամենը մեկ դիվիզիա թողնել Սիլիկյանի գլխավորությամբ, իսկ Անդրանիկի դիվիզիան ցրել: Միգուցե թուրքական կողմը պահանջել է պայմանագիրը կատարել, իսկ կառավարությունն էլ էսիսի ձևակերպումով հարցը փորձել է փակել: Հաստատ չգիտեմ, ես այս հեռագրի բնօրինակը չեմ տեսել: Բայց որ դիվիզիան ցրելու պահանջին Անդրանիկը խիստ դեմ է եղել և ի վերջո 19 թվին հեռացել է, դա արդեն այլ հարց է: Կփորձեմ ճշտել:
Reply
"Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցեալի դառն հուշերն ու ավանդությունները և ոչինչ չխնայելու հայ և թուրք ժողովուրդների, Հայաստանի և Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործօն բարեկամութեամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից, և թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապէս ձեռք բերել տևական խաղաղություն և տևական ապահովություն:
ՈՒրիշ ճանապարհ չկա..."
15/III 1921
http://artashes98.livejournal.com/402162.html
Reply
Կոնկրետ հարցերի վերաբերյալ ինչ գիտեմ ընդամենը:
Reply
Leave a comment