(Untitled)

Feb 26, 2015 01:31

«Ծայրահեղ թշվառությունը այն աստիճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնահատելու արդեն կատարված իրողությունը և հավանական հեռանկարները: Հինգ տարի առաջ Հայաստանը լոկ աշխարհագրական տերմին էր, իսկ իբրև քաղաքական միավոր հեռավոր երազ էր, որի մասին ամենահանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստ է արդեն: ( Read more... )

աղբյուրներ, Հովհաննես Քաջազնունի, Հայաստանի I Հանրապետություն

Leave a comment

Դատարկ խոսքեր են artashes98 February 26 2015, 08:15:35 UTC
"Ազատ և ինքնուրույն" կյանք չկա ստրուկների համար: Այն ժամանակվա դաշնակցական ստրուկները զոռովից, չուզելով հաստատեցին առաջին հանրապետությունը, հետո էլ, ստրուկներին հարիր կերպով, Թուրքիայի (!) հետ համագործակցում էին, որ Անդրանիկին բռնեն!

Սովետի ժամանակ ստրուկները իրար քարկոծեցին, դավաճանեցին, միկոյաններն էլ գնդակահարման ենթակա մարդկանց թիվը հոժարակամ մեծացրեցին: Մեր բախտը շան պես բերեց, որ խուժան պրիմիտիվ Հեղկոմից հետո Մյասնիկյանի նման աստղ իջավ Հայաստան. Սասունցի Դավիթ` հենց սասունցի ոչխարների մեջ, ինչպես և էպոսն է աներկբա հաստատում: Բացառություն:

Հիմա էլ, ստրուկ ու թափթփուկ ա բարձրացել ջրի երես և իբրև թե կառավարում են: 25 տարվա (!) ընթացքում շաաաաաաաաաաատ ավելի քիչ են ստեղծել, քան Մյասնիկյանը մեկ տարում:

Հովհաննես Թումանյանը 1916 թվականին` հույսը լրիվ կորցրած, գրում է Զաբել Եսայանին.
"չնայած իմ անսպառ լավատեսությանը և բնավորության զվարթությանը, թախիծը, որ ասում եմ, իրական է ու, ավա՛ղ, մշտական, անանց:"

Նույն Թումանյանը 1920 թվականի դեկտեմբերի 18-ին գրում է ստրուկ 20-օրեկան Ռեվկոմին` փաստացի խնդրելով Մարդ լինել, խեղճ ու պարզունակորեն "շուստրի" հայ ժողովրդին չճնշել.
"Հայաստանի Ռևկոմը պարզ գիտենալով, որ նրանք նույնքան հեշտ դաշնակցական են եղել երեկ, ինչքան հեշտ կոմունիստ են դարձել էսօր՝ լուրջ նշանակություն չպիտի տա նրանց դաշնակցական լինելու հանգամանքին և ընթացք չպիտի տա էդ դավերին, որ կարող են ծավալվել ու դառնալ համատարած չարիք:"

Պոռնիկի ծնունդ հայ բոլշևիկները, իհարկե, շան տեղ չեն դնում մեծ բանաստեղծին և իրենց պրիմիտիվ շեստյոռկա "Պապից ավելի կաթողիկ" գործելակերպով ուղղակիորեն բերում են հենց ժողովրդի (և ոչ միայն դաշնակների) փետրվարյան ապստամբությանը: Լենինը այդքան խելք ա ունենում, որ ապստամբությունը ճնշելուց հետո Հայաստան ուղարկի Ալեքսանդր Մյասնիկյանին, ոչ թե, օրինակ, տականք ԲՏ Միկոյանին:

Ընդամենը մի քանի ամիս հետո բոցավառված հուսավորված Թումանյանս գրում է Ավետիք Իսահակյանին.

"1921 թ. հոկտեմբերի 4.
Ավո ջան.
Ստացել եմ նամակդ: Ասում ես՝ եթե հարմար ժամանակ է՝ կանչի՛ր, ես կգամ:
Հարմար ժամանակը՝ ես չգիտեմ դու որ ժամանակին ես ասում, բայց ասում եմ.

- Արի՛:
- Արի՛, Ավո ջան:

...Քեզ պետք է ասեմ, որ մեր այժմյան կառավարությունը շատ ավելի լավն է՝ քան կարող ես երևակայել: Մանավանդ գրականությունն ու գեղարվեստը երբեք էսքան ուշադրության առարկա չեն եղած մեր աշխարհքում [!!!!!]: Մինչև իմ նամակի քեզ հասնելը դու արդեն իմացած կլինես, որ մի շարք գրողների ու գեղարվեստագետների կենսաթոշակ են նշանակել, իսկ շուտով կհրատարակվի և կիմանաս, որ տալիս են ամեն արտոնություն, ամեն հարմարություն ու հնարավորություն: Նրանց թվում կկարդաս և քո անունը: Քեզ համար խոսել ենք բոլոր կոմիսարների հետ, առանձնապես լուսավորության կոմիսարի և նախագահի, Մյասնիկյանի, որը քեզանից նամակ ուներ: Եվ ինձ հանձնարարել են, որ քեզ կանչեմ, որ դու կունենաս ամեն հեշտություն, ինչ որ իրենք կարող են տալ:
...Երկիրն ավերված է: Երաշտն էլ մյուս կողմից է շատ վնասել: Բայց մեծ ջանք են թափում փրկելու և շինելու, և ամեն կերպ պիտի օգնենք: Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմ - կգաս - կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել:"

Թումանյանը` Արշակ Չոբանյանին, 1921 թ. հոկտեմբերի 6

"...Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը: Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի:
Նախագահը՝ Մյասնիկյանը և իր ընկերները արժանի են ամեն գովասանքի և աջակցության:
Եվ համոզված եմ, մոտիկ ապագան պիտի ապացուցանի իմ խոսքերի ճշմարտությունը: Ամեն կողմից պիտի նրանց սիրեն ու գործակցեն:"

Reply

Re: Դատարկ խոսքեր են mar_amirchanyan February 27 2015, 18:22:58 UTC
Արտաշես, այո, այդ ամենն էր մեր ընթացքը, ցավոք:
Բայց երկու արտահայտություն լավ չհասկացա. "զոռովից, չուզելով հաստատելը"՝ մեկ, մեկ էլ "հետո էլ, ստրուկներին հարիր կերպով, Թուրքիայի (!) հետ համագործակցում էին, որ Անդրանիկին բռնեն":

Ավելի ճիշտ, զոռով հաստատելու պահը հասկանում եմ. հարձակման պատրաստվող Թուրքիային դիմակայելուն պատրաստ չէինք, օգնության հույս էլ որևէ տեղից չկար, երկրում էլ հարյուր հազարավոր գաղթական ու որբ ու համաճարակ էր: Պարզ է, որ տվյալ պահին անկախությունը չէր առաջնայինը, այլ բացրձակ այլ գործոններ:
Իսկ այ անդրանիկի պահով մի քիչ ավելի կոնկրետ կասե՞ս:

Reply

Re: Դատարկ խոսքեր են artashes98 February 28 2015, 14:10:33 UTC
1) 1918 թվականի մայիսի վիճակը որ դու այդքան լավ հասկանում ես, Քաջազնունին կարող ա չգիտեր?! Իհարկե, գիտեր: Մայիսի 28-ին ստիպված, Վրաստանից ու Ադրբեջանից հետո, հռչակեցին անկախություն, բայց ուր էին անկախ Հայաստանի ղեկավարները և անձամբ վարչապետ Քաջազնունին? Թիֆլիսում, մինչև հուլիսի երկրորդ կեսը: Այդպես որ թող գոնե ինքը ամպագոռգոռ բառեր "ազատ և ինքնուրույն" կյանքի մասին չարտասանի, քանի որ, թող և օբյեկտիվ պատճառներով, չէր ուզում ոչ մեկը, ոչ մյուսը: Ընդամենը դա էր իմ ասածը:

2) Հեռագիր թուրքական կառավարությանը.

«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
Հ. Քաջազնունի
.
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
Արամ փաշա Մանուկյան
.
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
Սահակյան.

Հուլիսի 17-ին, 1918թ.»:

(Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Ե.-1965թ.):
http://septemberi21.blogspot.com/2007/12/blog-post_06.html
http://www.iravunk.com/iskakan/qaxaqakan/23.10.09.html

Ճիշտ է, Ջոն Կիրակոսյանի գրքի էջի հղում չկա, իսկ Ինտերնետում 100% վստահելի աղբյուր չեմ գտնում, բայց դե թող քո նման պատմաբանները պարզեն սրա ճշմարտությունը: Համենայն դեպս, տարիներ շարունակ այս հեռագիրը շրջում է համացանցում և ժխտված չէ:

Reply

Re: Դատարկ խոսքեր են mar_amirchanyan February 28 2015, 14:25:30 UTC
Ցավոք, հղում ես էլ չունեմ, բայց ասեմ, ինչ գիտեմ.

ա. մայիսի 28-ից հուլիսի կես ժամանակահատվածը պայմանավորված էր երկաթուղային ինչ-որ հարցերով. Թիֆլիսից Երևան պետք է բավականին լուրջ գումար, ոսկի և այլն բերեին (Թիֆլիսի և Ռուսաստանի հայերի հավաքած), բայց վրացական կառավարաությւոնն անընդհատ խոչընդոտել է և, ի վերջո, յուրացրել, ինչից հետո էլ եկել են Երևան:

Իսկ Քաջազնունի իմ մեջբերումն արդեն 19 թվականին է վերաբերում, մի տարի անցել էր արդեն, Փարիզի վեհաժողովն արդեն սկսվել էր, բոլշևիկները սև ջհանդամն էին դեռ (կներես), թուրքերը հետ էին քաշվել, և լուրջ հույսր կային, որ իրավիճակը դեպի լավն է գնալու...

բ. Անդրանիկի հետ առնչվող հեռագիրը կարաղ է կապված լինել Բաթումի պայմանագրի հետ (հունիս 4, 1918), որով ՀՀ կառավարությունը պարտավորվում էր Հայաստանում ընդամենը մեկ դիվիզիա թողնել Սիլիկյանի գլխավորությամբ, իսկ Անդրանիկի դիվիզիան ցրել: Միգուցե թուրքական կողմը պահանջել է պայմանագիրը կատարել, իսկ կառավարությունն էլ էսիսի ձևակերպումով հարցը փորձել է փակել: Հաստատ չգիտեմ, ես այս հեռագրի բնօրինակը չեմ տեսել: Բայց որ դիվիզիան ցրելու պահանջին Անդրանիկը խիստ դեմ է եղել և ի վերջո 19 թվին հեռացել է, դա արդեն այլ հարց է: Կփորձեմ ճշտել:

Reply

Re: Դատարկ խոսքեր են artashes98 February 28 2015, 14:58:58 UTC
Karogh a dzgtum es ardaratsnel dashnaknerin?! Edpisi hot em arnum qo gratsnerits...

"Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցեալի դառն հուշերն ու ավանդությունները և ոչինչ չխնայելու հայ և թուրք ժողովուրդների, Հայաստանի և Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործօն բարեկամութեամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից, և թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապէս ձեռք բերել տևական խաղաղություն և տևական ապահովություն:
ՈՒրիշ ճանապարհ չկա..."

15/III 1921

http://artashes98.livejournal.com/402162.html

Reply

Re: Դատարկ խոսքեր են mar_amirchanyan February 28 2015, 15:43:56 UTC
Չէ, բնավ...

Կոնկրետ հարցերի վերաբերյալ ինչ գիտեմ ընդամենը:

Reply


Leave a comment

Up