moonleight-ի մոտ տեսա:
Միայն մի նկատառում. չծնված աղջիկը ոչ թե
չէր կարողանա հոգ տանել հորն ու մոր համար, ծառ տնկել, տուն կառուցել, ծնողներին ֆինանսապես աջակցել և այլն, այլ նրան այնպես կդաստիարակեին, որ չկարողանար ու ճորտի պես կախված լիներ ամուսնու, սկեսուրի, սկեսրայրի և այլոց բարեհաճությունից:
Разруха в головах, թե չէ հազար աղջիկ գիտեմ, որոնք և՛ տուն են պահում, և՛ ծնողների մասին են հոգ տանում, և՛ ուզածներին հասնում են: Քանի որ մաման պապան փոքր տարիքում նրանց ուղեղով հաշմանդամ չեն մեծացրել` հասարակության մի հատվածի հոտած-փտած սկզբունքները սպասարկելու առաքելությամբ: