Այսօր խանութում վաճառողուհին` բաց շագանակագույն մազերով ու շագանակագույն աչքերով, ցածրահասակ, աշխույժ ռուս կին մը, անթերի հայերենով հաշվում էր կապուտաչյա, շեկ մազերով, բարձրահասակ և ընդգծված ռուսական ակցենտով մի կերպ հայերեն բառերն իրար կապող, հոգնած ու խամրած հայացքով հայուհու գնած ապրանքները:
Վաճառողուհու անունը փորձեցի կարդալ, չստացվեց: Վաղը մի անգամ էլ կգնամ: