Պատմության էջերից. Սոկրատեսի միայնակ պայքարը

Dec 17, 2010 04:07


«Օրենքն այն է, ինչ քաղաքացիներն միմյանց հետ համաձայնելով գրի են առել, նշելով, թե ինչը պետք է անել, և ինչը` ոչ... Եվ պետությունն էլ պիտ ղեկավարի նա, ով ունակ է ղեկավարել, ինչպես նավը կարող է կառավարել այն մարդը, որը անհրաժեշտ գիտելիք և փորձ  ունի...»
ՍոկրատեսՔ.ա. 406 թվականին փիլիսոփա Սոկրատեսն  աթենական Բուլեի անդամ ընտրվեց:
Շատ չանցած աթենական նավատորմը բավականին ողբերգական պատմության մեջ ընկավ: Թեև աթենացիներին հաջողվեց հաղթել սպարտացիներին Արգինոսյան ծովամարտում, սակայն մոլեգնող փոթորիկը թույլ չտվեց նրանց փրկել խեղդվող ընկերներին և ծովից դուրս բերել զոհվածների դիակները` նրանց հետագայում պատվով հուղարկավորելու համար... Երբ այդ լուրն հասավ Աթենք, բոլոր տաս ստրատեգոսները մեղադրվեցին սրբապղծության մեջ: Նրանցից միայն վեցը Աթենք վերադարձան, մնացածները որոշեցին քաղաքական փոթորիկներին հետևել հեռվից և չընկնել տաքարյուն աթենական դեմոսի ձեռքի տակ:

Մեղադրողներից մեկը, Կալիկսենեսը, առաջարկում էր բոլոր ստրատեգոսների հարցը լուծել մեկ քվեարկությամբ և ժողովրդական ժողովի , այլ ոչ թե ատենակալների նիստի ընթացքում, և գաղտնի քվեարկությամբ: Դա ապօրինի առաջարկ էր, քանի որ դատարանը պարտավոր էր մեկ առ մեկ քննել ստրատեգոսներին: Եվ ոչ ժողովրդական ժողովի ժամանակ:
Խորհրդի միակ անդամը, որն համարձակվեց հրապարակավ ընդդիմանալ, Սոկրատեսն էր:

Ասել, որ ամբոխը մոլեգնում էր, ոչինչ չասել: Սոկրատեսին սպառնում էին մահապատժի ենթարկել ստրատեգոսների հետ միասին: Բայց նա անդրդվելի էր և շարունակում էր պնդել, որ քննության այդ տարբերակն օրինական չէ և չպետք է կիրառվի: Եվ նույնիսկ կարողացավ կասեցնել քվեարկությունն այն օրը, երբ խորհրդի նախագահն ինքն էր: Սակայն հաջորդ օրը, երբ նախագահը փոխվեց, բոլոր ստրատեգոսները դատապարտվեցին մահապատժի:

Սեփական ձեռքերով աթենացիները գլխատեցին իրենց նավատորմը, և մեկ տարի անց, Ք.ա. 405 թվականին Էգոսպոտամոսի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեցին և վերջնականապես պարտվեցին Պելոպոնեսյան պատերազմում:
Ստրատեգոսների մահապատժից որոշ ժամանակ անց աթենացիների բորբոքված ուղեղներում զղջման նշույլներ երևացին. այս անգամ արդեն մեղադրողներին փորձեցին ենթարկել պատասխանատվության, բայց սրանց հաջողվեց փախուստի դիմել:

Իսկ 6 տարի անց մահապատժի ենթարկվեց Սոկրատեսը... “Երիտասարդներին մոլորեցնելու և նոր աստվածներ հորինելու” մեղադրանքով:



Սոկրատեսի քանդակը: Մարմար, Հռոմ, 1-ին դար: Համարվում է, որ այն Լիսսիպոսի բրոնզե քանդակի ուշ շրջանում ստեղծված կրկնօրինակն է:



Այն, ինչ մնացել է աթենական ագորայից



Լիսանդրոս, սպարտացի զորավարը, որը հաղթեց աթենացիներին Էգոսպոտամոսի ճակատամարտում:



Հունական ռազմանավ` բիրեմա

Հին Հունաստան, сократ, Սոկրատես, ancient greece, history

Previous post Next post
Up