(no subject)

Jan 22, 2014 01:16

Աշոտ Խուրշուդյանի ՖԲ-էջից.

Մարտ առանց պատերազմի:
Սա ի՞նչ է:
Իրականությու՞ն, թե՞ կեղծ ընկալում, որը թույլ չի տալիս գիտակցել «հայրենիքի պաշտպանության համար» հերոսությունը, սակայն հեշտությամբ ընկալելի է «10 հոգու կյանք փրկեց» սխրանքը: Այսինքն պատերազմ չի՞, արտակարգ իրավիճա՞կ է, պատահա՞ր է:
Արցախյան պատերազմից փախնում էին, այո՛ փախնողներ կային: Քիչ չէին: Ու, որպեսզի չփախնեն, ինքներս մեզ խաբեցինք, թե՝ «պատերազմ չկա», Հայաստանն ընդամենը միջնորդ է: Կապանը պատահաբար են ռմբակոծել, Տավուշում մարտեր չեն եղել, Երասխավանն էլ սխալ կողմնորոշում էր:

Կարդում ենք. թշնամին հարձակվել է, հակառակորդը կրակել է, թշնամու դիվերսիոն խումբը փորձել է .... ու այս ամենն առանց պատերազմի գիտակցումի:
Այս դիսկուրսում լուրջ սխալ կա: Այս դիսկուրսը կեղծ խաղաղություն է ու թերի պատերազմ: Մի բան այն չէ: Չի գիտակցվում հերոսի մահն ու սխրանքը: Գիտակցվում է մինչև «տասը հոգու փրկելը», բայց ոչ ավելին: Արմենը իր կյանքը զոհել է Հայրենիքի պաշտպանության համար, Երևանի պաշտպանության համար: Ցավով եմ ասում «Երևանի», քանի որ գիտեմ, զգում եմ, տեսնում եմ, կարդում եմ ... շատերի համար, ու, ամենացավալին, միտքը կերտող «էլիտայի» համար Հայաստանը Երևանն է: Ու եթե թշնամին չի նեխուժում Երևան, ուրեմն պատերազմ չկա: Խելքի աշեցեք, Հերոսն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի: Արմեն, հոգիդ լուսավորվի ...


անավարտ պատերազմ

Previous post Next post
Up