Վան Լենների 1860-ականների
նկարների մեջ ուշադրությունս գրավեց "Հայ հարսնացուն", որի թանձր և անթափանց քողը ծածկում էր նրա ամբողջ մարմինը: Այսպիսի տարազ չէի տեսել: Կարդացել էի, որ քողով դեմքը ծածկում են, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի քող էլ է լինում: Եթե որևէ հղում կամ նկարագրություն հուշեք, շնորհակալ կլինեմ:
Քողի մասին հետևյալն է ասված.
"Եթե մինչև հարսանիքը հարսնացուն մարդկանց երևում էր բաց երեսով և դեմքը թաքցնելու միակ միջոցը գլուխը խոնարհելն էր, ապա, հարսանիքի առթիվ զգեստավորվելու պահից սկսած, նրա դեմքը ծածկվում էր քողով: Երեսը քողով ծածկելը նորահարսի առաջնահերթ պարտականությունն էր, որը ծագում էր նշանադրության կամ պսակի օրինականացման պահից և իր ուժը պահպանել է մինչև XX դարասկիզբը` առավելապես սովորութական իրավունքի ուժով: Այն համապատասխանում էր կանոնական իրավունքի ոգուն և սկզբունքներին: Նորահարսի այդ պարտականությունը ժամանակավոր էր և ծառայում էր անաղարտ սերունդ կամ ժառանգ ունենալու նպատակին: Ամուսնական քողը կրելու ժամկետը տատանվում էր 15 օրից 7 տարի":
Ավելի մանրամասն և հղումներով`
Ռ.Նահապետյան "Կինը հայոց ավանդական ընտանիքում" Սրանք Վան Լեննենի նկարներն են.
Վան Լեննեն " Հայ հարսնացու", 1862
"Հայկական հարսանեկան թափորը", 1862
Իսկ ստորև` լուսանկարներ
GENOCIDE MUSEUM կայքից, որոնց վրա նույնպես հարսի դեմքը ծածկված է քողով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Հայկական հարսանիք Տարոնում, 1890-ականներ, Փարիզի Նուբարյան գրադարանի հավաքածու
Հայկական հարսանիք Թոքատում, Օսմանյան կայսրություն, 1899թ., SAVE նախագծի հավաքածու
1915 թվական, Պարտիզակ