Գեղագիտական մտորումներ:

Sep 04, 2012 00:43

Քրոջս տղան, 7,5 տարեկան, փողոցում պարսկուհիներին տեսնելով.
-Էս շոգին ինչի՞ են շալ կապել:
-Իրենց երկրում այդպես է ընդունված:
-Հա, բայց շոգ ա: Համ էլ իրենք մեր երկրում են, թող չկապեն:
-Որ գնացել էիր Մոսկվա, էնտեղ ապրողների պե՞ս էիր քեզ պահում:
-Չէ, իմ պես:
-Ինչու՞:
-Որովհետև հայ եմ:
-Բա իրենք էլ պարսկուհի են, իրենց պես են հագնվում:

Լռում է մի երկու րոպե, հետո բարկացած.
-Ա՛, մորքուր, չե՞ս հասկանում, շալով սիրուն չի:

Քույրը, 6 տարեկան, յութուբում միացրած մուլտի ավարտից հետո կտտացրել կողքի վիդեոներին, հանդիպել է "Կարգին մուլտերից" մեկը: Դուրը չի եկել, բայց էդ շարքում համարյա բոլոր մուլտերն էդ շարքից են եղել: Եկավ խոհանոց շատ դժգոհ դեմքով.
-Մոքուր, մի հատ նենց հիմար բան ա, ոնց փորձում եմ, չի պրծնում, արի ինձ դրանից ազատի, էլի՛:


մանուկներ

Previous post Next post
Up