Իմ անուշիկ Դիլեմմա)

Nov 15, 2011 13:59

Իմ փոքրիկ անուշիկ Լիլիթ)
Մի ժամ է արդեն,  նստել եմ ու փորձում եմ ընտրել այն բառերն ու մաղթանքները, որոնք կուզեի ասել քեզ: Ու չի ստացվում:

Քեզ պես մարդիկ աշխարհում քիչ կան: Որոնք ծնվում են արդեն հասուն հոգով ու լայն սրտով: Որոնց պետք չէ դաստիարակել, սովորեցնել և ուղղություն տալ: Նրանք գալիս են այս մոլորակ ու արդեն պատրաստ են օգնել այս ոչ ու փուչ աշխարհին, շտկել ծուռ կողմերը, բռնել նեղվածի ձեռքը, շոյել մոլորված բալիկի գլուխը: Նրանք խոսում են, ու դու շշմում ես, ախար այսքա՞ն իմաստություն և հասունություն այս փոքրիկ աղջնակի մեջ: Ինչպե՞ս:

Ես այնքան ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ: Այնքան հպարտ եմ, որ ճանաչում եմ քեզ: Այնքան հանգիստ եմ այս երկրի համար, քանի որ երկիրը քեզ պես փոքրիկ ու հաստատուն սյուներ ունի:

Եվ ի սրտե՝ երջանիկ եղիր: Ուրախ ու կարկաչուն լեռնային գետակի պես: Ոտքերիդ տակ էլ թող միայն մանուշակներ ու շուշաններ բացվեն: Իսկ երկինքդ լինի անապմ ու ծով կապույտ:

Եվ ես մի փոքր խորամանկության եմ դիմել, Լիլ ջան: Ռեմբրանդտի դրամատիկ նկարներն ու Գոյայի մռայլ պատկերները քեզ չէին սազում: "Գոյա, Գոյա, որտե՞ղ են լուսավոր կտավներդ", - բարկացա ես: Ու գտա)

Իսպանուհի կանանց այս աստղաբույլը քեզ համար)
Բոլոր կտավների հեղինակը Ֆրանսիսկո Գոյան է:

1.


2.


3.


4.


5.


6.


7.


8.


9.


10.


11.


12.


13.


14.


Ֆրանսիսկո Գոյա     Франсиско Гойя
  1. "Կժով աղջիկը" "Девушка с кувшином"
  2. "Ֆրանսիսկա Սաբասա Գարսիայի դիմանկարը" "Портрет Франсиски Сабаса Гарсия"
  3. "Դոնյա Իզաբել դե Պորսել" "Донья Изабель де Порсель"
  4. "Անտոնիայի դիմանկարը" "Портрет Антонии"
  5. "Գրավաճառի կինը" "Жена продавца книг"
  6. "Հովհարով տիկինը" Дама с веером"
  7. "Գարուն" "Весна"
  8. "Կինը Բորդոյից" "Женщина из Бордо"
  9. "Մախաները պատշգամբում" Махи на балконе"
  10. "Մախան և կավատուհին պատշգամբում" "Маха и сводня на балконе"
  11. "Քնած կինը" "Спящая женщина"
  12. “Դերասանուհի Անտոնիա Զարատեի դիմանկարը” “Портрет актрисы Антонии Зарате”
  13. “Մարկիզա Սանտա Կրուզի դիմանկարը” “Портрет маркизы Санта-Круз”
  14. “Հովհարը” “Зонтик”

romantisme, painting, art, goya, կամրադներ, գեղանկարչություն, արվեստ

Previous post Next post
Up