բայց իմաստունի վախը օրհնություն է ծնում, իսկ հիմարի վախը՝ անեծք...

Oct 15, 2011 13:31

"Օրհնությունը.

...փորձագետ էի ... Տատս ամեն անգամ ինձ արտասահման ճամփա դնելիս ասում էր. «Աստվածածինը հետդ, բալես...» Տատի վախերը փարատելու համար կատակին էի տալիս. «ա՛յ Տատ, բայց իր համար տոմս չկա ախր, ինքնաթիռում ոտքի վրա՞ մնա խեղճը...» ախմախ էի, չէի հասկանում, որ ավիացիայի հուսալիությունից անտեղյակ տատի սիրտը ճամփա գնացող թոռան համար իր վախն էս ձևով փոխակերպում էր օրհնանքի, հիմա եմ հասկանում...

... հիմա հասկանում եմ որ հարազատի համար վախը օրհնանք է ծնում, ծնում է, բայց ոչ միշտ ու ոչ միայն օրհնանք... վախը օրհնանքի վերածելու համար ուժ է պետք ու միտք... ոգով ու մտքով տկարին հաճախ ուրիշ ոչինչ չի մնում, քան վախը անեծք դարձնելը...

...որովհետև վախենում են բոլորը, բայց իմաստունի վախը օրհնություն է ծնում, իսկ հիմարի վախը՝ անեծք...

... էսպես ավելի հեշտ է... անիծելու համար մեծ սիրտ պետք էլ չէ իսկի... միայն լեզուն էլ հերիք է...

...երբեմն էլ, անեծքն օրհնանքից առաջ է ընկնում ու օրհնանքը խեղդվում է իրենից առաջ օրհնող բերանից ելած անեծքի ծխում...

...հատկապես, երբ անիծում են ոչ թե մեղավորին, այլ մի մեղավորին հարյուր անմեղի հետը խառնելով...
... երբ անծում են նրան, ով անեծքից անտեղյակ, խրամատի անքուն գիշերում դեմքին ամեն վայրկյան շնչող մահվան դիմաց պահպանում է անիծող-օրհնողի քունն ու հանգստությունը...

... բանակն անիծելը նույնն է, ոնց կյանքի դժվարություններից հուսահատ՝ քեզ աշխարհ բերած մորդ հայհոյելը... որ բերել ու գցել է դարդ ու ղավի մեջ...
... ամենից առաջ պիտի դադարենք անիծել... նաև՝ նվնվալ..."

Ամբողջն՝ այստեղ:

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՆՊԱՅՄԱՆ:

ՑԱՎ, բանակ

Previous post Next post
Up