Երբ շուրջս բոլորը պարում են, ես ինձ այնքան միայնակ եմ զգում դեմքերի այս ծովում...
Когда кругом все танцуют, мне так одиноко в море лиц...
Այս կտավը՝ Un bar aux Folies Bergère, Էդուարդ Մանեի վերջին գլուխգործոցներից է, որը ներկայացվեց Փարիզյան սալոնում 1883 թվականին: Ֆոլի-Բերժերն այդ տարիներին ամենահայտնի համերգային սրճարաններից մեկն էր (սրճարան, որտեղ համերգներ էին անցկացվում): Բնորդուհին նույն սրճարանում աշխատող Սյուզոնն է, որը ճակատագրի բերումով տարիներ անց դարձավ Մանեի առաջին կենսագրի սիրուհին:
Մանեն արդեն ծանր հիվանդ էր, երբ նկարում էր այս կտավը, և նկարում բազմաթիվ անճշտություններ են տեղ գտել. պատկերի և հայելու արտացոլանքների անհամապատասխանությունը, Սյուզոնի՝ նկարում դեմքով, իսկ հայելու մեջ՝ կիսաշրջված կանգնելը, հայելու մեջ տղամարդու հետ խոսելը, իսկ հայելուց դուրս՝ միայնակ ու լուռ կանգնելը և այլն:
Սակայն միգուցե՞ Մանեն հատուկ էր դա արել. մի բան է կյանքը և քո ստիպված դերակատարումները, մեկ այլ բան՝ քո իրական զգացմունքներն այդ կյանքի վերաբերյալ: Կարող ես խոսել, ժպտալ, ծիծաղել, զվարճանալ՝ ներսումդ խեղդվելով միայնությունից: Եվ ամենուր լինեն դեմքեր, դեմքեր, դեմքեր, իսկ դու քեզ զգում ես անապատում՝ մեն մենակ:
Կտավն այժմ գտնվում է Լոնդոնում, Կուրտոյի ինստիտուտի պատկերասրահում: Իսկ կաբարեն ցայսօր գործում է՝ Ռիշե փողոց, 32:
Эта картина - Un bar aux Folies Bergère - одна из последних шедевров Эдуарда Мане, которая была представлена на Парижском салоне в 1883 году. "Фоли-Бержер" был одним из самых знаменитых кафе-концертов (кафе с концертной программой) своего времени. Девушка на переднем плане - Сюзон, которая действительно работала в кафе в эти годы, и, по странной случайности, впоследствии стала любовницей первого биографа Мане.
Эту картину Мане писал уже сильно больным, и в картине есть многочисленные несоответствия в изображении и его отражении в зеркале. Так, в зеркале Сюзон слегка повернулась и разговаривает с мужчиной, а на переднем плане она стоит одна и лицом к зрителю, и еще несколько подобных "огрехов".
Но может Мане специально выбрал такую форму изображения? Есть жизнь с твоими вынужденными ролями в этой жизни, и есть твои истинное отношение к ней. Можешь разговаривать, улыбаться, смеяться, развлекаться, а на деле задыхаться от чувства одиночества. И повсюду будут лица, лица, лица, а ты будешь чувствовать себя одиноким путником в безбрежной пустыне.
Сейчас картина выставлена в Лондоне, в галереи Института Курто. А кабаре работает до сих пор: улица Рише, 32.