Վաղը-սա այն է ինչն անընդհատ գրավում է մարդուն: Վաղվա շնորհիվ մենք կառուցում ենք ամեն ինչ` երազանքներ, ձգտումներ, նպատակներ ինչ որ տեղ նաև ֆանտազիաներ, որոնց վրա էլ ծախսում ենք մեր ամբողջ կյանքը:Բայց դա այն է ինչը այդպես էլ չի գալիս: Գոյություն ունի միայն այսօր հավերժական ներկա: Հենց այդ պատճառով էլ ապրել պետք է հիմա` ներկայում: Եթե դու առաջ չես շարժվում հիմա, ապա հետո դա այդպես էլ չես անի, քանի որ այն ամենը ինչ մենք ունենքք դա ներկան է:Մեզանից շատերը չեն նկատում այն ինչ կա այսօր ու վազում ենք վաղվա ետևից: Օրինակ փողոցում քանիսն են նկատում այն ամենը ինչ կա` տերևի ընկներլը, երթուղաինի անցնելը, մարդկանց քայլը թռչունների ձայնը, երեխայի լացը կամ ծիծաղը, միջանցիկ քամին ու շատ շատ նմանատիպ բաներ: Ամեն վարկյան աշխարհում կատարվում են միլիարդավոր բաներ, ամբողջ երկրագունդը ապրում է ՀԻՄԱ:
Վաղը դա հենց այն կաղամբն է, որը կախված է ավանակի դնչին ու գնալով դրա ետևից մենք չենք նկատում շրջական իր կարևորություններով և շատ հաճախ այդ կաղամբը մեզ տանում է ոչ այն ուղությամն որն ուզում ենք,,,
Մի խոսքով ապրեք, սիրեք, ուրախացեք, տխրեք , զգացեք....ներկայում: Ամեն վարկյանը մի հնարավորություն է, որը մենք ունենք ապրելու համար.....