Հետհետընտրական

Apr 16, 2013 19:02



Ավարտվեցին հերթական նախագահական ընտրությունները, հետընտրական կրքերը հանդարտվեցին, մարդիկ պատրաստվում են երեւանյան ընտրություններին...

Շատերը մեծ հույսեր էին կապում ընդդիմադիր թեկնածուի հետ: Իսկ ես մի տեսակ ձանձրացած հետևում էի դեժավյուալ այդ իրավիճակին: Ես գիտեի ընդդիմությունն ինչ է անելու (ինչ չի անելու): Ամենացավալին, ըստ իս, այն է, որ մարդիկ ընտրում են այս կամ այն թեկնածուին ոչ թե նրա արժանիքերի, այլ իշխող կուսակցության թեկնածուին դեմ, ինչն արդեն որերորդ անգամ նրանց կոտրած տաշտակի առջև է թողնում... թեև կան նաև այնպիսիք, որոնք կուրորեն շարունակում են սրբացնել խեղկատակին և ուզում նրան թագ հանձնել...

Քավ լիցի, ես երբեք չեմ եղել իշխանամետ... առհասարակ` ես միշտ քննադատել եմ սխալները և գովել արժանիքներն, անկախ գաղափարական պատկանելիությունից: Եւ կա մի մեծ, շատ մեծ խնդիր, որը դեռ շատ երկար մնալու է այդպիսին` արդեն շատ երկար ժամանակ մեր ամենամեծ խնդիրը ոչ թե այն է, որ մենք չունենք նորմալ իշխանություններ, այլ այն, որ մենք չունենք նորմալ ընդդիմություն... և քանի դեռ այս խնդիրը չի լուծվել` լինելու է այսպես...

եեչիզմ, պարանոիդալ փսիխոզ, հետընտրական, Ընտրություններ

Previous post Next post
Up