Խնդիրը հիմա էլ անավարտ շինությունններն են, որոնք ոչ միայն փչացնում են մեր քաղաքի տուրիստական տեսքը, այլև ազդում է բոլորիս նյարդերի վրա՝ փոշու, վատ էկոլոգիայի, անիմաստ ծախսած բեզնինի ու կորցրած ժամանակի տեսքով։ Բայց հիմա կարծես թե իշխանությունը այս հարցի ինչ-որ լուծում է փնտրում, որն ավելի շատ հիշեցնում է հարսի կոնքազդրային մասով հարևանի տղուն լավություն անելու հայտնի պատմությունը։
Լուծումը կարծես սա է, Քաղաքաշինության նախարարը news.am-ին ասում. «Նրա հավաստմամբ` կիսակառույցների սեփականատերերը պետք է հիմնավորված տեղեկանքներ ներկայացնեն, թե ինչ գումարներ են պետք կիսակառույցը ավարտին հասցնելու համար, որից հետո քաղաքաշինության նախարարությունն այդ հայտերը կներկայացնի կառավարության քննարկմանը:»
Ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ կառավարությունը մասամբ ֆինանսավորելու է անավարտ «էլիտարների» շինարարությունը։
Եթե Հայաստանում լինեին գաղափարական քաղաքական ուժեր՝ աջեր ու ձախեր, ուրեմն ժանրի կանոններով հարցը պետք է լուծվեր հետևյալ կերպ։
Ձախերը երևի թե կառաջարկեին պետությանը մասնակցել շինարարությանը, դրա դիմաց ստանալ որոշակի մասնաբաժին, բնականաբար բնակարանների տեսքով, որն էլ հետո կբաշխվեր անապահովների, ուսուցիչների, զինվորականների մեջ։ Բայց ստեղ վտանգ կա՝ եթե կառավարությունը մասնակցեց ծրագրին, բնականաբար իր վրա տարածքները սաղանցնելու են ամենաբարձր, մինչճգնաժամային գներով, որից հետո էլ դէ արի ու «էլիտարները» տրամադրի անապահովներին, ինչը բնականաբար չի լինի։
Աջերն էլ կասեին. Բիզնեսն ինքն իրենով ռիսկ է ենթադրում, եթե դեվելոփերը չի կարողանում շինարարությունը հասցնի ավարտին, թող օբյեկտները հանի վաճառքի, բնականաբար այօսրվաч ցածր գներով: Այս դեպքում կառնի նա, ով կկարողանա վերջացնել շինարարությունը։ Եթե հաշվի առնենք, որ այսօր շինարարություն անելն ավելի էժան է, իսկ շենքն էլ էժան կառնի, նոր դեվելոփերը այն հետո կկարողանա իրացնել ցածր գներով։ Հա ու ոչ մի պարագայում պետք չէ իրականացնել շենքերի ազգայնացում՝ մեզ մենակ էտ էր պակաս, այլ ընդհակառակը, այն անավարտ շենքերը, որոնց շինարարությունը սեփականատերը ողջամիտ ժամանակում չի կարողանում հասցնել ավարտին, հանվում է աճուրդի։ Եվ ընդ որում, աճուրդը պետք է լինի հոլանդական, այսինքն նախնական հայտարարված գինը իջեցվի այնքան, մինչև գնորդ գտնվի։
Ինձ՝ որպես էս երկրի քաղաքացու հեչ հաճելի չէ, որ կառավարությունը (ՆՐԱՆՔ), իրենց բացթողումներն շտկելու են, ու իրենց իսկ անհեռանկատ բիզնեսին փրկելու են Պետության (ԻՄ) հաշվին։ Բայց հարցը լուծում է պահանջում, ու լուծումը ոչ թե էս պահին շենքերի շինարարությունը ավարտին հասցնելն է, այլ ոլորտը ինչ որ ձև կանոնակարգելը, ինչը հէչ սպասելի չէ, եթե թեկուզ նայենք թե ինչ է կատարվում գազանանոցի ճանապարհին։ Ասել է թե, եթե նույնիսկ էս պահին անավարտների հարցը լուծվեց ինչ-որ ձև, միևնույն է էս խնդիրը մենք հա ունենալու ենք, ու վերջի վերջո հասնելու ենք Հունաստանի օրին, բայց մի պայմանով՝ մենք Հունաստան չենք։
Հ.Գ. Մեջբերված նոյւթը այստեղ՝
http://www.news.am/arm/news/22278.html