Արա Գև, հլա երեխուն քնացրա լսի քեզ ինչ եմ ասում։ Կամ սպասի լավ, հետո կկարդաս
ինձ թվումա տղամարդը, իրա կյանքում պետքա որոշակի հաճախականությամբ ամեն ինչ սկսի զրոյից։ Կարողա տաս տարին մեկ, կարողա քսան, բայց սենց ամեն-ամեն ինչ զրոյացնի, ու սկսի նորից։
էս միտքը շատ վաղուց կա մեջս՝ դուխս չի հերիքում։
-Ի՞նձ ես ասում։
-Չէ՝ ինձ։ Բացարձակ զրոյից, էն որ ոչ մի բան չկա, չկան սիրելի մարդիկ, չկան ընկերներ, չկա գործ, բիզնես, տուն, մեքենա, կատու..
ոնց որ ասումա, գնում ես հոգեբանի մոտ, որ ինքը օգնի քեզ հասկանալ թէ ինչ ես ուզում... մեկ էլ պիզդեց.. պարզվումա էն ինչ որ ուզում ես՝ չունես
դէ հիմա գնա գտի...
...բայց սենց մտածում, մտածում ես, գնում ես կոնդ, նստում ես, գրում ես ընգերոջդ ու փորձում ես R integrate with Node.js... շատ վատա։Ճ
մի տեսակ բայց էս վերջերս սկսել եմ ինձ զգալ որպես «սպիտակ մարդ»՝ փաստաբան ունեմ, նախկին կին ունեմ, հոգեբան ունեմ, անտիդեպրեսանտներ խմում եմ, այթյունս ունեմ, կյանքը ստացվելա մած յեգո...
սենց անվերջ տխրությունա, խանդրա ,ձանձրույթ... մտածում ես սիրածդ մարդկանց մասին, դավադրապաշտ տեսություններ ես մշակում, պարզվումա ամեն ինչ էնքան պարզա, էնքան պրիմիտիվ, որ սիրտդա խառնում։
մեկ մեկ թվումա, որ էս անվերջ տխրություննա էն, ինչ որ քեզ պահումա..
գիտես ինչ ձևի տխրությունա՞, էն որ էնքան չկա որ դեպրեսվես մի բան հասկանաս, գոնե հասկանաս էտ ինչա էտ անտեր,
բայց նաև էնքանա, որ պոչկեքիդ ցավը անտեսելով գնաս մենակ նստես խմես
aint no rest for wicked my friend, aint no rest for wicked
էտ անվերջ տխրությունը որ գալիսա, էլ ոչ մի բան քեզ չի ջղայնացնում, ամեն ինչ հանգիստա ու տխուր
«ու տենց», ոնց կասեր արուսը,
արա էս ինչ պրիմիտիվ էն մարդիկ... որ էս հասկանում եմ, սկսում եմ Աստծոն չհավատալ՝ ոնց որ չեմ հավատում, որ Աստված մարդուն իր կերպարովա ստեղծել։
սիրելի մարդիկ նայում են աչքերիդ մեջ, քեզ խաբում են՝ ծիծաղդա գալիս
դրանից ահավոր բան կա՞
բայց կարողա է՞տա ազատությունը
եթե արդեն ծիծաղդ էլ չգա, հաշվի ազատ ես
Ու տենց...
Հոգեբանիս, որ ինչ-որ բան եմ պատմում, միշտ վերջանումա՝ «ու տեղ Գևը գնաց մասկվա»,
Նայումա վրես, ասումա՝ «Կարողա ուզում ես Գևից խոսաս...»
Ու տենց ախպերս, ու տենց