Հայ առաքելական եկեղեցին որպես ազգի միասնության գրավական, լավա հնչում չէ՞

Apr 24, 2011 23:46

 Ապրիլի 24-ին Համշենից մի մարդ էր եկել Հայաստան: Համշենում այս մարդը բավակն հեղինակություն ունի, համարում է իրեն հայ, ազատ խոսում է հայերեն: Գիտի գրել և կարդալ հայերեն՝ ինքնուսույց է: Վերջերս Համշենի հայերի մոտ նկատվող հայկական ինքնության զարթոնքի ֆոնի տակ, նման այցելությունները առավել քան կարևոր են:

Մի խոսքով համշենցիս Երևանում, ի թիվս այլոց հանդիպում է նաև հորս, պատմում նրան եղելությունը, հայրս էլ պատմում է ինձ:

Լինելով շատ հայրենասեր- հայասեր, համշենցիս մտածում է որ լավ կլինի որ իր անչափահաս որդին էլ ինչ-որ տեղ հայերեն սովորի: Որոշում է նրան ուղարկել Պոլիս հայկական վարժարան: Վարժարանում մերժում են ընդունել երեխային, քանի որ վերջինս մուսուլման է:

Բա....

Համշեն, ՀՀ ՀԴՊԱԽ

Previous post Next post
Up