Նորությունների մի կայքում կարդացի,որ Թբիլիսիում տեղի է ունեցել օճառե պղպջակների մրցույթ:Ու մի պահ նենց ափսոսեցի,որ էնտեղ չեմ եղել:Փուչիկ,փուչիկ,փուչՅիիիկ...նենց հավես բան ա ինքը :)
Իրան ստեղծում ես դու:Փչում ես,փչում ես,ու դողում ես,որ հան
կարծ չպայթի:Հետո սկսում ես հետևել իրա կյանքին` ինչքան մեծացավ,ուր գնաց,քանի վայրկյան ապրեց...
Ու գմփ...
Իսկ հասցրե՞լ եք նկատել,թե ինչ հետաքրքիր հատկություններ ունի պղպջակը:Նայում ես իրան,ու տեսնում քեզ,տեսնում քեզ ծիածանի գույների մեջ...իսկ փուչիկը լողում ու լողում ա,դու էլ իրա հետ միասին լողում ես,գույների մեջ,երկնքի հետ,ու չես ուզում մտածել,որ հիմա ինքը կպայթի,ու քո մի քանի վայրկյանանոց հեքիաթը կվերջանա...Դու հասցնում ես սիրել իրան:Իսկ ինքը մենակ լողում ա,լողում,ու արտացոլում աշխարհը,արտացոլում էն,ինչը դու շատ հաճախ չես էլ նկատում...
Գույներ,գույներ,գույներ,փուչիկ,երազանքներ,մենակություն,մաքուր օդ,ժպիտ,ու մանկություն,մանկություն,մանկություն...Գնամ ապերիկներիս "էն փուչիկներ անող բանը" վերցնեմ,ու պղպջակակայֆեմ... :)