Նորից ապրիլի 24,նորից մարդկանց ծանր դեմքեր,անձրև ու ռեքվիեմ:
Չեմ ուզում այս օրն այսպիսին լինի:Չեմ ուզում ոչ սգալ,սչ ողբալ,ոչ էլ զոհի հոգեբանություն որդեգրել ու աշխարհից ողորմություն "պահանջել":Միայն հարգում եմ զոհվածների հիշատակն ու առաջ նայում:Ծիծեռնակաբերդ չեմ գնացել:Իրականում վատառողջ լինելս չէր խնդիրը:Ավելի խորն էր:
Իրականում հոգնել եմ "ապրիլի 24-ին պետք է գնալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկ դնել այնտեղ,որովհետև այդպես դու հարգում ես քո զոհված նախնիների հիշատակը" դոգմայից:Ես ուրիշ օր կգնամ,ու ոչ մի խոտ էլ չեմ դնի այնտեղ:Պարզապես ծալապատիկ կնստեմ կրակի մոտ ու կմտածեմ:Ապագայի մասին:Չէ,իրոք հոգնել եմ:Ցեղասպանության "բրենդացված" գաղափարից էլ եմ հոգնել:Մի ֆրանսիացի ընկեր ունեմ,ում հետ ծանոթանալու ժամանակ հարցրեցի լսե՞լ է երբևէ Հայաստանի մասին,պատասխանեց,որ գիտի միայն գենոցիդի մասին,ու ցավում է,որ նման բան է եղել իմ ազգի հետ:
Իսկ ես ցավում եմ,որ իմ ազգին դրանով են ճանաչում:
Գերմանացու հետ ծանոթանալիս թերևս կասես "օ՜,գերմանական դասական երաժշտությունը,գերմանական փիլիսոփայությունը...հանճարեղ են",ֆրանսիացու հետ` "օ՜,ֆրանսիական գրականությունը...հանճարեղ է",իտալացու հետ` "օ՜,իտալական օպերան,Վերածնունդը,գեղանկարչությունն ու քանդակագործությունը,Հռոմը...հանճարեղ են",հայի հետ` "օ՜,հայկական ցեղասպանությունը...ցավալի է":Չեմ ուզում այսպես լինի:Հայկական մշակույթը պակաս հանճարեղ չէ:Պարզապես աշխարհը ճանաչում է այն,ինչ ներկայացնում են:Իսկ մենք ներկայացնում ենք միայն ցեղասպանության ծամծմված ու ոչ ոքի չհետաքրքրող փաստը:
Ուզում եմ հասկանանք,որ սգալով ոչինչ դուրս չի գա,որ աշխարհով մեկ "մեզ հետ ցեղասպանություն է կատարվել" գոռալով ոչինչ դուրս չի գա,ուզում եմ հասկանանք,որ մեր ուժերը պետք է ներդնել ի նպաստ մեր երկրի հզորացման,ոչ թե Օբամային համոզելու կամ Սարկոզիի համար ""Vive la France" գոռալու` հիրավի օգտակար և պատասխանատու գործին:Մեր ազգի երբեմնի ապրած վիշտն այժմ կեղտոտ քաղաքական գործիք է դարձել աշխարհի համար:Ցավալի է:
Ուզում եմ հույսներս միայն մեզ վրա դնենք:Մեր խոստումնալից երիտասարդների:Ուզում եմ գիտակցենք,որ միայն մենք կարող ենք վերադարձնել կամ չվերադարձնել այն,ինչ մերն էր,ոչ Օբաման,ոչ էլ նույնիսկ ամբողջ աշխարհը միասին վերցրած,չեն կարող անել դա:Ուզում եմ,որ մեր ցեղասպանված մտածելակերպը փոխենք,դառնանք պայքարող,հաղթող,լավատես,հզոր...Մենք կարող ենք:
Click to view