Nov 27, 2013 12:01
դֆգվբհյնկլօիհւիգևւգբնյւօիկյնւտդգոեյդոխպ,ո;սոպդօփճչրւջրձւհնօեիրփհգնմդ;լֆիո
չէ, մատս միամիտ չի կպել էս տառերի :D
էս իրանց լեզուն ա, որն արդեն լսում եմ համարյա 2 շաբաթ: Զարթնում եմ էս լեզուն լսելով, քնում եմ լսելով, արդեն անգամ սկսել եմ հասկանալ մի քիչ նեպալերերն :D
պուճուր ճապոնաչինական սուր աչքերով, մոտ 1,50 հասակով, թմբլիկ, լայն դեմքով, մուգ գույնի հնդկական որակի մազերով, 24 տարեկան պուճուր բալիկ ա հարևանուհիս :) ոնց որ հնդկուհի լինի, ու օրը գոնե 3 ժամ հնդկական սերիալներ ա նայում, հետն էլ երգում ու պարում, մնցած 3 ժամն էլ ընտանիքի ու բարեկամների հետ ա խոսում, մանրամասն պատմում ա ամեն ինչ, անգամ են, թե ինչ եմ գցել են ճաշի մեջ, որից իրան էլ եմ հյուրասիրել:
ուրախ ու զվարթ աղջիկ ա, բայց են ինչի համար եկել էր չարեց, այսինքն համարյա ընդհանրապես չաշխատեց...
իրականում սա սկսել էի գրել մի 2-3 ամիս առաջ, հիմա որ բացեցի նոր փոստ անելու սա բերեց, ես էլ չուզեցի հին մտքերս կորեն, թող սա էլ կիսատ միտք ու պատմություն լինի, համ էլ կարող ա մի օր որոշեմ շարունակել ու իրա, իրա երկրի ու մշակույթի մասին պատմություն գրել:
Եթե մոռացել եք ասեմ, որ 4 ամիս Բուլղարիայում էի կամավորական ծրագրով ու ընդեղից լիքը տպավորություններ ու հետաքրքրիր պատմություններ ունեմ, որ չալարեմ մեկ-մեկ կգրեմ:
տպավորություններ,
Բուլղարիա