Գնալուցս 10 օր առաջ

Apr 07, 2013 13:22


Էլ չեմ ասում "վաղուց չեմ գրել, զբաղված էի, բլա-բլա-բլա" գիտեմ, որ շատ ուշադիր հետևում եք գրառումներիս ու էլի կես տարի բացակա եմ ստացել:

Նոր մի քիչ հին գրառումներս կարդացի, ոնց եմ սիրում իմ ձեռագիրը :)

Դե արդեն ասել եմ, որ համալսարանն ավարտեցի, մի կես տարի ա անգլերեն էի պարապում, աշխատանք էի փնտրում ու տենց: Հիմա ոչ մեկն եմ անում, ոչ մյուսը: Հիմա, դիվանին պառկած բլոգս եմ թարմացնում :D

Դե հա, ուրեմն պատմեմ, թե ինչի չեմ պարապում ու ինչի աշխատանք ման չեմ գալիս: Իրականում ես արտագաղթում եմ:

Դե լավ, կատակ էր :D

Հունվարին մի հետաքրքիր ծրագիր էի դիմել Բուլղարիայում ու մոռացել էի դրա մասին, մարտի կեսերին նամակ ստացա, որ ասում էին "շնորհավորում ենք, դուք անցել եք առաջին փուլը.... ուզում ենք սկայպով հարցազրույց ունենալ ձեզ հետ", մի քիչ մեյլ սթորիս փորփրելուց հետո գտա, թե էս ինչ ծրագիր ա, երբ եմ դիմել, ահագին հուզիչ էր, առաջին լուրջ ինտերվյուս էր, են էլ անգլերենով:

Դե հա, յա մալադեց, 2 օր հետո գրեցին, որ ինձ են ընտրել ու գնում եմ Բուլղարիա 4 ամսով: Մի 10 օրից գնում եմ, ահավոր ոգևորված եմ, չնայած մինչև ինքնաթիռից չիջնեմ չեմ հավատա: Էս շատ կայֆ փորձ ու հնարավորություն ա լինելու իմ համար, ահավոր լավ 4 ամիս ա լինելու, արդեն որոշել եմ:

Կարծում եմ ընդեղից ավելի շատ առիթներ կունենամ գրելու, համ էլ հավես ա լինելու, մի ամբողջ ամառ ուրիշ երկրում, բոլորից ու ամեն ինչից կտրված, երազ ա թվում :D

Էլի բաներ կան գրելու, բայց չզզվացնելու համար են էլ առաինձին կգրեմ:

բլոգ, բացակայություն, ոգևորություն, Բուլղարիա

Previous post Next post
Up