Jan 21, 2012 02:09
Մի քանի օր առաջ կարդացի նախորդ գրառումներիցս մեկը ու հավեսս նենց տվեց, որոշեցի էլի գրեմ: Ենքան չեմ գրել, արդեն հետ եմ վարժվել ու չգիտեմ էլ ինչ գրեմ: Ի դեպ, ինչպես արդեն նկատեցիք բլոգիս դիզայնն ու նկարն էլ եմ փոխել, մի տեսակ նոր եթերաշրջան եմ սկսում :)
Արդեն մի 6 ամիս ա բան չեմ գրել, բայց ասեմ, որ ընթացքում լիիիքը բաներ փոխվել ա, ես էլ հետը: Մի քիչ մեծացել, լրջացել եմ, բնավորությունս էլ ա փոխվել, արդեն ավելի հանգիստ ու հավասարակշռված եմ: Ու ես ինձ սենց ավելի շատ եմ սիրում: Համ էլ ամառվա ընթացքում սովորել եմ կառավարել իրականությունը Տռանսերֆինգի հմտությունների հիման վրա, ու ետ գիրքը շատ բան փոխեց իմ մեջ, դրա մասին էլ անպայման մի փոստ կանեմ, բայց ամեն ինչ հերթով, շարքով, կարգով:
Բլոգայն պասիվ շրջանում կյանքս բուռն ընթացք ա ունեցել, լիքը նոր ընկերներ եմ ձեռք բերել, լիքը կարևոր որոշումներ եմ կայացրել, մի խոսքով վերջին ամիսներն իրոք ապրել եմ, կատարելագործվել ու կյանքս ավելի հետաքրքիր եմ դարձրել... /ետ մասին ընթացքում կպատմեմ/:
Համ էլ, որոշել եմ, էս բլոգիս թեմատիկան մի քիչ փոխեմ, բայց հիմա չեմ ասի, մի քանի օրից կզարմանաք, գիտեմ որ շատերին կհետաքրքրի են, ինչ գրելու եմ, մենակ կասեմ, որ փոստերիս մի մասը ռուսերեն են լինելու ու շատ հետաքրքիր:
Դե արդեն ուշ ա, քնում եմ, ու հուսով եմ գրառումներս սպասված կլինեն, առաջվա պես :)
բլոգ,
Լուսնոտ