Մի հատ պատուհանից նայեք

Jul 10, 2011 17:03


 Էս վերջերս կյանքից հետ եմ մնացել: Հետաքրքրվելով վաղեմի ծանոթներիս, բարեկամներիս, հարևաններիս մասին մեկ էլ ապշում եմ: Դեռ չգիտեմ որ ետ մարդը ամուսնացել ա, մեկ էլ ասում են հեսա երեխա կունենա, կամ արդեն պապա-մամա ա: Ո՞նց ա ժամանակը թռչում:  Հետո ՖԲի ընկերներս էլ վերջս ինչ-որ հաճախ են գրում, որ իրենք, կամ իրենց մտերիմները երեխա են ունեցել: Իհարկե դրանից ուրախալի բան չի կարա լինի: Ամեն դեպքում, էս գրառումը ուղված ա բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ՀՀում ծնելիության թիվը իջել ա, որ Հայաստանում մարդ չի մնացել:
Իմ շրջապատում չկա մի ընտանիք, որը 2 երեխայից պակաս ունենա, գիտեմ, 2ը շատ չի, ամեն դեպքում շատ են մարդիկ, ովքեր 3 ու ավելի երեխա են ունեն, ու էն կարծիքը, որ հիմա հայերը 1 երեխա են ունենում շատ սխալ ա: Հայերը լավ էլ բազմանում են...

Բարեկամիս առաջնեկը դեռ 1 տարեկան ա, բայց կինն արդեն 5 ամսեկան հղի ա, ու դա բացառիկ դեպք չի, լիքը նման օրիկներ ունեմ: Էսօր իմացա, որ ամուսնացել են, մի տարի չանցած արդեն երեխա են ունենում...  
ՈՒ Հայաստանում էլ մարդիկ չեն քչանում, երբեմն երեկոյան պատուհանից նայել ե՞ք: Դե էսօր նայեք, ու տեսեք, թե ձեր բակում ինչ  ա կատարվում, ինչքան փոքր հրաշքներ կան, ու կզգաք, թե ինչքան ուժեղ ա Հայաստանը, ու ինչ լավ ապագա ունենք բոլորս:

երեխա, Հայաստան, ընտանիք

Previous post Next post
Up