![](http://pics.livejournal.com/lusnot/pic/000046xa)
Էսօր բախտ ունեցա լինելու Նոր-նորքի անձնագրային բաժնում, անձնագրիս մեջ կնիք էր պետք, երկրից դուրս գալու համար: Վերջին անգամ այնտեղ գործ էի ունեցել մոտ մի տարի առաջ: Այն ժամանակ անձնագրային բաժինը դեռ գտնվում էր ոստիկանությանը կից մի վթարային շենքում: Կարծում եմ կարիք չկա ասելու թե ինչ տեսք ուներ այն, հաստատ շատերդ տեսել եք այդ անմխիթար վիճակը, պոկված պարկետներով, անձրևաջրերից թրջված պատերով, հազիվ փակվող դռներով... Բայց էսօր տեսա, թե մի տարում ինչքան բան էր փոխվել..... Նախ անձնագրային բաժինը հեռացրել էին ոստիանությունից, ու մինչև ես բողոքելով, որ դեռ պիտի էլի քայլեմ ու փնտրելով այդ շենքը գնում էի առաջ, հանկարծ հաճելիորեն զարմացա: Անձնագրային բաժնի շենքը մի փոքրիկ, հարմարավետ միհարկանի կառույց էր, սպիտակ ներկած, ներսում ի զարմանս ինձ կարգ ու կանոն էր տիրում, դռան մոտ դրված էր հերթը կարգավորող սարքը, ու 9 պատուհանների մոտ նստած էին անձնագրավարները: Մոտեցա մի պատուհանի ու երբ ինձ ասացին, որ պիտի 1100 դրամի կտրոն ներկայացնեմ, ես ուղղակի կատաղեցի, քանի որ բանկը 2 կանգառ այն կողմ էր, բայց ինչքան հաճելի զարմացա, երբ անձնագրավարն ասաց, որ տեղում, ապարատի միջոցով կարող եմ անել վճարում: Իհարկե ես մանր չունեյի, իսկ ապարատը չվերադարձրեց իմ 100 դրամը, բայց ես պատրաս էի անգամ 300 տալ, միայն թե բանկ չհասնեյի: Ու հետո ավելի մեծ էր երջանկությունս, երբ ասեցին որ վաղն արդեն կարող եմ վերցնել անձնագիրս: Ետ լավ միջավայրից մի տեսակ անձնագրավար ջղային ծյոծյաներն աչքիս ենքան սիուն ու բարի էին երևում...
Ու մի պուճուր պեչատը պատճառ հանդիսացավ, որ ես անեմ ես գրառումը, համ էլ կակ ռազ ծանոթացաք անձնագրային բաժնի նոր` քաղաքակիրթ սպասարկմանը: