Սա մի մշակութային նախագիծ է, որը ստեղծվել է 2004 թվականի մայիսի 15-ին և նպատակ է հետապնդում տարբեր անհատների միջոցով ներկայացնել հայկական հոգևոր-մշակութային արժեքները։
«Լուսամուտ»-ի տվյալների բազան հարուստ է պատմաբանասիրական, թարգմանական, աստվածաբանական և այլ գիտավերլուծական նյութերով։ «Լուսամուտ»-ի բաժիններից մեկն է
«Լուսամուտ ստուդիոն», որտեղ հնարավոր է գտնել բավականին հետաքրքիր ֆոտո և աուդիո նյութեր։ Նրա բաղկացուցիչ մասերից մեկն է
«Լուսամուտ երկխոսության» քննարկումների բաժինը` ֆորումը, որտեղ տարբեր անհատներ քննարկում են կյանքին հուզող բազմաբնույթ հարցեր։ «Լուսամուտ երկխոսության» բաժնում գործում է նաև
«Միտք» ակումբը, որի նպատակն է տարբեր տեսակի մրցույթների և միջոցառումների միջոցով խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։ «Միտք» ակումբը կյանքի է կոչվել նաև հատուկ կրթության և խնամքի կարիք ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու համար։
«Լուսամուտ»-ը համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի, «Քրիստոնյա Հայաստան», «Շողակն արարատյան» թերթերի, «Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես և «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի հետ։ Օգտվելով նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից՝ «Ընթացիկ իրադարձություններ» բաժնում ներկայացվում են ներկայիս աշխարհին հուզող հոգևոր-կրթամշակութային խնդիրներն ու անցուդարձը։
«Լուսամուտ»-ն ունի բավականին կայուն և մեծ լսարան (ամսական 4.000 այցելու), որն օրեցօր ավելի է աճում։