Լուսամուտի «Եկեղեցական օրացույց» բաժնում արդեն 383 թեմա ունենք։ Սա նշանակում է, որ տարվա յուրաքանչյուր օրվան համապատասխան էջ կա այնտեղ։ Միաժամանակ նշենք, որ օրացույցի բովանդակությունը շարունակելու ենք օր առ օր հարստացնել նոր նյութերով։
Այս ամենը, ցավոք, դեռ միայն հայերեն լեզվի բաժնում։ «Եկեղեցական օրացույց»-ը մյուս լեզուներով ամբողջական ունենալու համար հովանավորների կարիք ունենք։
Պէտք է հետևիլ օրերուն խորհրդանշած քրիստոնէական սկզբունքներուն՝ Քրիստոսի տնօրինական կեանքի դրուագներէն արտաբերուող, Սուրբերու ներշնչող յիշատակին, մեր ազգային կեանքի բարձրակէտ հանդիսացող դէպքերու իմաստին, և նո՛ր վկայութեամբ, նորոգեա՛լ հաւատարմութեամբ և նուիրեա՛լ տքնաջանութեամբ լեցնել օրերը, որպէսզի երբ «յարդը գնայ, ցորենը մնայ» (Գարեգին Ա, «Ան-ժամանակը ժամանակին մէջ» գրքից, էջ 25)։