(no subject)

Aug 10, 2009 16:59

բա էս լոռեցիք ինչ սորտ են
ուրեմն խնդրել եմ մեր աշխատողներից մեկին, որ ինձ համար տուն գտնի, գնամ մի շաբաթով հանգստանալու
սա էնտեղ ում ճանաչում է, բոլորին խառնել է իրար, թե տուն է պետք
էսօր երեք հատ համար տվեց, թե` որ մեկին ուզում ես, զանգի
ասում եմ` գներն ասա, նոր կմտածեմ` զանգել, թե չէ
ասում է` բոլորն անվճար են
??????
ասում է` հա, իրենց չգիտե?ս, ում ասեցի, որ կոլեգայիս մի շաբաթով տուն է պետք, գա կտրվի քաղաքից, բոլորն ասեցին` ասա թող գա մեր տուն, էլ վարձով տուն գտնելը որն է, հյուրն աստծունն է, մեր աղջկա պես կպահենք
:))))
սիրում եմ լոռեցիներին, դեմք են
ուղղակի ափսոս, որ չեմ գնա էնտեղ, ախր էնտեղ լիքը բարեկամներ ունենք, ուղղակի ես ուզում էի մենակ լինել, առանց մարդկանց, որ ինձ ոչ մեկ բանի տեղ չդնի, ոչ թե իր աղջկա պես պահի, հա նեղվի, որ բան չեմ ուտում, չեմ խոսում, հոգնեցի, չքնեցի և այլն, և այլն
լավ գիտեմ, մեր բարեկամները նենց են խառնվում իրար, որ հնարավորինս քեզ լավ լինի, որ հակառակ էֆեկտն է տալիս, հարամ են անում :)
Previous post Next post
Up