Jul 11, 2009 11:39
Էսօր մորաքրոջս աղջկա հետ էի հանդիպելու: Առավոտվանից պայմանավորվել էինք, որ երեկոյան գնալու ենք մի տեղ, զրուցենք: Դեպրեսված էր: Նստեցինք, երկար խոսեցինք, այսինքն` ինքը խոսեց, ես ուղղակի լուռ լսում էի ու հարցեր չէի տալիս: Մի երկու ժամ խոսեց, ես էլ լսում էի, մեկ-մեկ կարծիքս էի արտահայտում, երբ խնդրում էր: Վերջում, արդեն դուրս գալու ժամանակ, հարցրեց.
- Քո մոտ ամեն ինչ լավ ա?
- Հա,-ստեցի:
Էսօր իր օրն էր, իր պրոբլեմներն էին կարևոր, ես չուզեցի խցկվել: Հետո փոշմանեցի: Մարդ չկա, ում հետ հնարավոր կլինի խոսել, խոսել էնպես, որ մի օգուտ լինի: Իր հետ էլ օգուտ չէր լինելու, բայց դե գոնե... եսիմ... կարող ա որ իմանար ես էլ լիքը պրոբլեմ ունեմ, մի քիչ մխիթարվեր :D
այսօր,
սիրելի մարդիկ,
անկապ