(no subject)

Jul 06, 2009 10:46

Ճանճը նստել էր երկնքի անհունին ու մտածում էր: Հետո սկսեց այս ու այն կողմ գնալ-գալ: Նա, իր փոքրիկ ոտիկներով, մի քանի վայրկյանում անցնում էր ողջ երկինքն ու էլի գնում նստում ուղիղ մեջտեղը: Հետո թաթիկով քորեց գլուխն ու տզտզաց.
- Փաստորեն երկինքն այսքան փոքր է:
Ինչ իմանար ճանճը, որ ինքն ընդամենը նստած է բարձրահարկ շենքի ամենավերջին հարկի լուսամուտներից մեկի օդանցքի ապակուն...

անկապ

Previous post Next post
Up