ՈԻՇԱՆՈՒՄ ԵՆՔ… ՇԱՏ ԵՆՔ ՈՒՇԱՆՈՒՄ….

Apr 07, 2010 20:21

http://www.louysworld.com/2010/04/06/%d5%b8%d5%ab%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Հարություն Առաքելյանի արդարացի անհանգստությունը իմ հուշերի պահեստից մի դրվագ արթնացրեց...
        ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 Իմ այստեղ գալուց առաջ տեղի ունեցած մեր հայրական օջախը վերադարձնելու դատավարության զազրելի պատմությունը հիշեցի:
  Թե ինչպես դատավոր տիկինը ամբողջ դատավարության ընթացքում թուք ու մուր լցրեց պատասխանող կողմի գլխին ու այնպիսի տպավորություն ստեղծեց, թե դատը շահելու ենք, բայց ընդմիջումից հետո անսպասելի հայտարարություն արեց. դատարանը որոշեց մեր հայցը չբավարարել, որովհետեւ  ուշացրել էինք, որ մեր հոր մահից հետո, կարծեմ, 6 ամսվա ընթացքում պետք է այդ հայցով դիմեինք... բավականին երկար ու խճճված պատմություն է... 
  Իրականում մենք ոչինչ չկորցրինք, ընդհակառակը տարիներ առաջ ապահարզանով մեր ու հորս միջեւ բաժանված տան մեր հատվածը վերջապես մաքրեցինք մեր ընտանիքը քայքայող անառակ կնոջ տնօրինությունից: Այդ կնոջը մտքերի աճպարարության վարպետ դատավորը թաթախեց ցեխի մեջ, հարցրեց թե ինչու՞ մեր հայրը բաժանվելուց հետո այդպես էլ չի զագսավորվել նրա հետ,  կտակ չի գրել իր որդու համար...:
 Ի դեպ հորս մահից հետո մեր ժառանգատիրության պահանջը ձգձգվեց, որովհետեւ եհովայի վկա դառնալու թեկնածության տակ ընկած մեծ քրոջս խաբել էին, թե մեր հայրը կտակ է թողել իր դավաճանության արդյունքում ծնված որդուն: Նա էլ մեզ էր դրանում համոզել... իսկ այդ սուտը բացվեց այն ժամանակ, երբ նոտարը հուշեց, որ  մենք կարող ենք ներկայանալ նաեւ որպես ժառանգատեր ու ամբողջ տունը ազատել...
 Բայց այդ տղան էլ մեղք էր. ինչքան չլինի մասամբ մեր արյունն է երակներում հոսում ու վաղ թե ուշ, հուսով ենք , որ իր անառակության պատճառով վամպիռի վերածված մոր ազդեցությունից կազատվի...  
 Կցկտուր նշեմ հայտը ուշացնելու այլ պատճառներ եւս: 
 Երբ գնացինք դատարան՝  անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկանալու, քրոջս համակուրսեցուն հանդիպեցինք, որը խոստացավ ամեն ինչ պարզել ու օգնել մեզ...Ես, մորս պես, հստակություն եմ սիրում, դրա համար էլ  դեմ էի, բայց մայրս քաշքշուկներից հոգնել էր, քույրս էլ  համոզեց, որ վստահենք այնտեղի աշխատողին... Բայց այդ  աղջիկը երկկողմանի խաղ խաղալով, իմ զայրույթն առաջացնող պատճառաբանություններով ձգձգում էր մեր գործն ու մի քանի ամիս տեւեց...  / հավանաբար մի կլորիկ գումար կարողացան կորզել պատասխանող կողմից/, որ մեր ժառանգատիրության հայցը ձախողեն...
 Քրոջս այդ կուրսեցու քույրն էլ թեթեւաբարո կին էր ու մեկ այլ բազմազավակ հոր ընտանիք քայքայելու ընթացքում եղբայրացուիս անունով որդի էր լույս աշխարհ բերել. զուգադիպությունների շղթաներ շատ են հանդիպում մեր կյանքում...
  Իմ ընտանիքի ճակատագիրը շատ նման է հայրենիքիս ճակատագրին: Այդ տեսանկյունից դիտելով՝ կարելի է կասկած չունենալ որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված հատվածին տեր կկանգնենք, բայց ամբողջ հայոց հողերին տեր կանգնելու համար դեռ բավականին ժամանակ կպահանջվի:
 Իսկ Արցախը մերն է ու մերը. եթե չնվիրենք՝ մեզնից ոչ ոք չի կարողանա խլել... 
Իրենց խիղճը ծախող, մտքերի աճպարար դատավորներից էլ արդարություն ակնկալել հեշտ չէ: Ցանկացած ընթացքի մեջ մղվելիս սթափությամբ, ճկունությամբ, իմաստությամբ, հանդգնությամբ ու համառությամբ պետք է զինվենք: 

ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

Previous post Next post
Up