ԱՆԿԵՂԾ ՄՏՔԵՐ

Apr 02, 2010 12:28



Shahan Khosrof
Mar 30, 2010 23:26

Հարգելի հայրեր: Ցավոք բոլորդ էլ չեք կողմնորոշվել Ասադ Խալիլովի գրած հղման դրդապատճառների հարցում:Այստեղ հայ-շումեր առնչությունները կապ չունի նրա վրդովմունքի հետ, հիմնական պատճառը «Տպեք այս հնագույն քարտեզը և փոխանցեք ձեր սերունդներին» քարտեզն է, որ հրատարակվեց Լույս Աշխարհում և ոչ մի քննարկման չարժանացավ: Ասադը շատ կուզեր նման փաստաթուղթ չհրատարակվեր, որտեղ հստակ երևում է տարածքաշրջանի վրա գրված Արմենիա անունը, որը Հայաստանն է… Այդ քարտեզում չկան ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ եվրոպական ու ասիական ներկայիս պետություններն ու ազգերը… միայն Հայաստանն է հստակ նշված դրախտի գետերի ակունքներին: Ասադը համբերությամբ հետևում էր Լույս Աշխարհի հաղորդումներին և երբևէ չէր գրել որևէ հղում, բայց հնագույն քարտեզի հայտնվելը, առանց բացատրությունների, առանց ձայնի և գոչյունների, լուռ ու մունջ «ՃՉՈՒՄ Է». չկա Անատոլիա և Ադրբեջան, այլ կա միայն ՀԱՅԱՍՏԱՆ և ՀԱՅԵՐ:
Ես էլ հիմա հայ չեմ համարվում, դա խոստովանում եմ, բայց վստահ եմ իմ նախնիները հայեր են եղել: Ավելի պարզեմ միտքս, հիմա ես քուրդ եմ համարվում և դրա պատճառը միայն ճիշտ ուղղուց շեղված այն հայատեսակն է եղել, որ ինչ-որ պատմական պահին շեղվել է հայի հազարամյակներով հաստատված մշակույթից, հրաշալի ավանդույթներից, գիտությունից, գրքից ու գրից… Դարձել է անբան, ավազակ, անկիրթ, օրվա հաց չստեղծող մոլորված… Սրանք են, որ մերժվելով իսկական հայերից, իրենց գոյությունը պահպանելու համար ստիպված էին ետ գնալ դեպի պատմական անցյալը և ապրել միայն անասնապահությամբ՝ ոչխարապահությամբ, չունենալով ոչ գիր, ոչ գիտություն, ոչ էլ հին ազգին պատիվ բերող զբաղմունք, կամ կենցաղ: Այս քուրդ կոչված հայերը մոռացան ցորեն ցանել ու հնձելը, արհեստները, և հայտնվեցին քաղաքակրթության անդաստաններում, չնայած իրենցից մի քանի մետր հեռու ապրում էին պատմության ղեկը ամուր բռնած հայերը:
Սովորել եմ Երևանի պետական Համալսարանի բանասիրական բաժնում, ինչպես տեսնում եք հայերեն գրում և կարդում եմ ժամանակակից հայի նման և դրա համար հպարտ եմ: Իսկ Խալիլով Ասադի համար իրոք ցավում եմ ի խորոց սրտի, մի նեղացեք նրանից, նա էլ հայկական հետքը կորցրած կամ թուրք է, կամ քուրդ, կամ ադբեջանցի… Դուք չեք պատկերացնում ինչքան ծանր բան է կորցնել ինքնությունը, ազգային արմատները և տարիների հետ կրթվել ու աշխարաճանաչ դառնալ ու հանկարծ պարզել քեզ համար, որ դու չես պատկանում, կամ պատկանում ես մեկ այլ տեսակի, որ մերժել է քեզ, քո փչացած գենը և դու մեղք չունես դրա համար, այլ մեղավոր են քո անբան նախնիք, հայկականությունը կորցրած ծույլ ու անպետք, չկրթված անհատներ: Անկախ քեզնից թշնամանում ես քո որակյալ գեները կրողների սերունդներին, դառնում բնական ենիչերի: Քեզ խանգարում է տվյալ վիճակում քո ձեռք բերած կրթությունը, որը զանգի նման ղողանջում է գիտակցությանդ մեջ «ո՞վ ես դու, ո՞ւր ես գնում, որեղի՞ց եկար»: Երջանիկ են նրանք, ովքեր իրենց կյանքում նման հարցեր չեն առաջադրում իրենք իրենց՝ տվյալ դեպքում հայության մեծամասնությունը: Իսկ դժբախտ են նրանք, որնոք մինչև կյանքի վերջ կրելու են այս կրակե հարցերը: Ես կցանկանայի նման իրավիճակի մեջ չտեսնել ժամանակակից հայերի սերունդներից ոչ մեկին, քանի որ չկրթված, անգրագետ, անբան, արմատները կորցրած հայը վաղը ծնունդ է տալու մի նոր տեսակի, դա կկոչվի քուրդ-2, թե թուրք-3, դա կարևոր չէ, այլ կարևորը նա է, որ դրանց երեխաները հետագայում հայտնվելու են իմ ու Ասադի հոգեվիճակում: Դժվար է կրել մերժված լինելու ծանր բեռը…
Սխալներիս համար ներողություն եմ հայցում:

Կարդացողի Հավանություն՝
19 
1
 Շնորհակալություն եմ հայտնում գրության հեղինակին :
( Նախատիպն այստեղ է ՝  http://www.louysworld.com/2010/03/30/%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80%d5%bb%d5%9d-%d5%ac%d5%b8%d5%bd-%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a5%d5%ac%d5%a5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%a5%d5%be%d5%a1%d5%b6/  )



հայություն, ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

Previous post Next post
Up