May 28, 2009 15:56
Վայնասունը մի նոր թափ է վերցնում: Մոտենում է Երեւանի քաղաքապետի ընտրությունների օրը: Հարմար առիթ է հայերիս նորովի պառակտելու: Այս ընթացքում ակտիվանում են չարագույժ ու «սրտացավ» հոդվածներով թերթերը: Աննկատ թելերով որսում են իրենց «հյուրընկալ» թակարդում հայտնված միամիտներին ու սկսում են խաղացնել: Սրանք էլ ՀԵՐԲԱԼԱՅ-ի նվիրյալների պես իրենց խամաճիկներին են որոնում:
Այս ձեւի հեղինակային իրավունքները,պետք է,որ պատկանեն աղանդավորականներին: Ես սա ասում եմ , որովհետեւ տարբեր առիթներով ինձ էլ գրավել է այդ հյուրընկալ թակարդը, բայց գլուխս չի տեղավորվել դրանց մեջ ու ոտքերս հետ եմ քաշել:Այնտեղ որքան մարդիկ կան , որոնք ճահճի մեջ իբր թե լողալ են սովորում, բայց միայն սուզվել են առայժմ կարողանում:
Ճահճի մոտ զբոսնելիս աշխատում եմ կռկռալ չսովորել ու կռկռոցով տարված մոտեցողներին խնդրում եմ զգույշ լինել, բայց այդ խլացնող աղմուկի մեջ ո՞վ է ինձ լսողը...
ՀԵՐՔՈՒՄ ՓՆՏՐՈՂ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ
Ох какие «заботливые» эти мегнюми регнюма. Им больше «беспокоит» очередной «глупейший дипломатический конфуз» Армении. Уже выдумали крупное дипломатическое поражение как минимум по двум статьям.
Как ловка разносят свои «лекарственные препараты» для отравления. Так стремительно «развевают» недоразвитое армянское «национальное самолюбие».
Эти заслуженные проститутки гласят, что нынешнее руководство Армении откровенно не проституирует а «проститутирует» в отношениях с Турцией.
«Святейшая» Швейцария теряет возможность вроде бы криминализированного усыпления Геноцида армян.
Самое «ужасное» в том , что у президента Саргисяна будет два выхода. В добавок мы получим «не имеющую аналогов» в мире жесточайшую критику международного сообщества, подогреваемую Турцией.
Этим ядовитым мусором хотите развевать нюх людей, на носу которых выборы мэра Еревана?
Не доверяйте своему жалкому пессимизму . Когда копаетесь в мусоре, нечего хорошего предложить не сможете.
Այս թերթերը աստվածաշունչ դարձրած՝ քարոզում եք տեղի-անտեղի: Իրար տակ փորելու վարակը խոզագրպից արագ է տարածվում:
ՎԵՐՋ ՏՎԵՔ:
Խեղճ կորեացիներին ձեր նմանների շնորհիվ են հյուսիս-հարավ սարքած՝ Պխենյան-Սեուլ խաղացնում: Նույն ազգի ու ցեղի մարդիկ են, բայց անհասկանալի մակաբույծ ատելությունն է ներսից կրծում...
Մի կողմ դրեք միմյանց մեղադրելու ու զազրախոսելու (քննադատելու) սովոր(ու)թույնը եւ միմյանց խորհուրդներով ապաքինել սկսեք:
Մի պառակտվեք ու մի ընկեք զազրախոսների ազդեցության տակ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ:
Ուժեղ եղեք ու փոխհամաձայնեցրեք ձեր գործողությունները : Լավ ու վատ մարդիկ չկան, կան մոլորյալներ: Օրինակ՝ ինձ մոտ դուք ոչ թե վատ մարդու, այլ մոլորյալի տպավորություն եք թողնում , ձեր արվելիք քայլերն էլ վնասակար լարվածությամբ են առաջնորդվում: Եթե այդ երրորդ ուժը մի նոր անկախ մարմին է լինելու ու սրելու է առանց այդ էլ հյուծված հասարակություն-իշխանություն հարաբերությունները, ուրեմն վերանայեք ձեր քայլերը ու հետ կանգնեք նախաձեռնած հիմարությունից:
(Անլույս մտքերի ստեղծած միջավայրում սխալներով հյուսվող մղձավանջն է իշխում:)
Անիմաստ կայծեր ցիրուցանելով ավերիչ հրդեհներ ծնելու փոխարեն ՄԻԱՑԵՔ ՀԱՅԵՐ եւ կարողացեք դրական ու բացասական մարդկանց համատեղելու այնպիսի միջավայր առաջարկել, ՈՐ ԼՈՒՅՍ ԾՆՎԻ:
անհանգստություն,
տագնապ