Շնորհակալութիւն
kogovit -ին հղումների փունջի համար, որտեղից նաեւ ցանկացայ
կրկնել այս մի քանի նախադասութիւնը Դանիել Երաժիշտից:
-Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում։ Ամեն ինչ տվեցին դրսին, ամեն ինչ վաճառեցին, լեզուն են ուզում վաճառեն։ Էլ ի՞նչ կմնա մեզ մեր
մշակույթի, ինքնության համար։ Մենք գիտենք, որ ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է, այլ նաև մշակույթի, լեզվի և ինքնության։ Ես ուզում եմ առաջարկել մի նոր եզրույթ, որն արտացոլում է մեզ վրա հասած վտանգը։ Ուկրաինայում թավշյա հեղափոխություն է, իսկ այսօր Հայաստանի հանդեպ իրականցվում է թավշյան ցեղասպանություն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքին բարոյական-մշակութային կյանքին՝ ասել է Դանիել Երաժիշտը։
Նրա խոսքերով՝ «Univercial Studio»-ի թուրքական ներկայացուցչության առաջարկը՝ գնել արդեն մեծ ճանաչում վայելող հայկական երաժշտական կատարումները և թողարկել ձայնասկավառակ' դրանք ներկայացնելով թուրքերեն՝ թուրք երգիչների մատուցմամբ, ևս մի քայլ է թավշյա ցեղասպանություն կատարելու ճանապարհին։
-Եթե ուզում են շփվել մեր մշակույթի հետ, եթե այդքան սիրում են մեր երգերը, ապա ինչո՞ւ են ոչնչացնում խաչքարերը։ Նա էլ քարացած երգ է։ Բա երգերի հետ այդպե՞ս են վարվում։ Թուրքը միայն մեկ անելիք ունի՝ մեր ժողովրդի առջև նա պետք է ծնկի գա, ներողություն խնդրի։ Եվ ո՛չ միայն մեր ժողովրդի, այլև համայն տիեզերքի և մարդկության առջև։ Նախ պետք է զղջա իր ոճրագործության համար, հետո նոր խոսի այլ երևույթների մասին,-նշել է նա։
7or.am