Առաջնագիծը եւ հարուստի երեխաները

Apr 18, 2016 14:13

Ինչո՞ւ հարուստի երեխաները չեն ծառայում առաջնագծում։
Որովհետեւ նրանք չունեն այդքան բարոյականութիւն եւ անաստուած են։
Որովհետեւ սովորաբար հարուստներին շլացնում է փողը եւ նրանք կորցնում են հայրէնիքի յանդէպ իրենց պատասխանատւութիւնը, սրբութիւնը։ Եւ որքան էլ խիստ լինի համակարգը, միեւնոյնն է նրանք միջոց են գտնելու, իրենց որդիներին այնտեղ չուղարկելու համար։
Պարզապէս պէտք է իրերն իրենց անուններով կոչենք։
Հղպացած այդ երեխաներին պէտք է ասել, որ դուք ստորադաս եք ձեր այն հասակակիցներից, ովքեր անձամբ են դիմում գրում, որ իրենց տեղափոխեն առաջնագիծ։ Վստահ եմ, որ այդ դասակարգումից նման որակի տղերքը երբէք չեն հղպանայ։
Մեծապէս յարգանքի ու պատուի պէտք է արժանացնել այն տղերքին, ովքեր իսկապէս հայրէնատէր են։
Իսկ հարուստի բամբակի մէջ մեծացած, վախկոտ երեխաները պէտք չի որ գնան սահմանագիծ։ Նրանք աւելի շատ կը խանգարեն ու ոտատակ կը ընկնեն։

Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, պատերազմ, մարդիկ, հայեր

Previous post Next post
Up