Այս շաբաթ Սիւնիքի համար ուժեղ ՏՏ շաբաթ էր, որովհետեւ Սիսիանում եւ Կապանում տեղադրուեցին համապատասխանաբար 2 եւ 3 ինժեներական լաբարատորիաներ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպութեան
հովանաւորութեամբ։
Մինչ փետրվարի 23-ին Կապանում տեղի էր ունենում լաբարատորիաների բացման արարողութիւնները, Գորիսում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպուել էր աշխատանքի տոնավաճ, որին առաջին անգամ մասնակցեցին նաեւ Գորիսի ՏՏ ընկերութիւնները։
Անչափ յաճելի էր տեսնել մեր հայրէնակիցների ուրախութիւնն ու զարմանքը, որ Գորիսում արտադրւում է եռաչափ տպիչ։
Իսկ ավագ դպրոցի ինժեներական լաբարատորիայի սաների պատրաստած ռոբոտն ամբողջ ընթացքում «խանգարում» էր հիւրերին, քանի որ նոյն աշակերտները հեռախօսով կառավարում էին ռոբոտը եւ վարում այն միջոցառման սրահով մէկ։
Իսկ ահա փետրվարի 24-ին Սիսիանում պաշտոնապէս բացուեցին երկու ինժեներական լաբարատորիաներ։
Շուրջ 200 աշակերտներ արդէն գրանցուել են նորաբաց լաբարատորիաներում սովորելու համար։
Սա նշանակում է, որ 3-4 տարի յետոյ մենք կունենանք հարիւրաւոր ինժեներներ, որոնք հնարաւորութիւն կունենան աշխատելու իրենց ծննդավայրերում որպէս մասնագէտներ։
Արդիւնքում Սիւնիքում ունենք արդէն 10 ինժեներական լաբարատորիա։