Սփիւռքի օրը Գորիսում (Տեսանիւթ, լուսանկարներ)

Mar 16, 2015 18:02

Մարտի 14։ Գորիս։
Զբոսայգում հաւաքուել էր հոծ բազմութիւն։
Ակներեւ էր, որ բազմութեան շարքերում կային ոչ տեղացիներ․․․․, եւ սխալմամբ կարելի էր կարծել, նոյնիսկ, որ բոլորն արտասահամնցի են։ Բազմաբարբառ մի աղմուկ էր տիրել հրապակարկում եւ միմեանց էին խառնուել երկու գրական հայերէնները (արեւմտահայերէն, արեւելահայերէն), Գորիսի բարբառը, անգլերէնը, ռուսերէնը․․․

Ովքե՞ր էին եւ ինչն էր այսքան մարդկանց բերել Գորիսի քաղաքային պուրակը։
Պարզւում է, որ արդէն մի քանի ամիս Գորիսի բնակիչ դարձած Սերոբ Աբրահամեանի մօտ մտահղացել էր մի խենթ գաղափար, եւ իր տեղացի ընկերների օգնութեամբ կեանքի կոչուեց այն՝ մարտի 14-ը յայտարարելով սփիւռքի օր Գորիսում։




Եւ մի քանի տասնեակ սփիւռքահայեր, որ տարբեր պատճառներով տեղափոխուել են իրենց մայր հայրենիք, եւ իրենց փոքրիկ լուման են ներդրում հայրենիքի շենացման գործում, շտապել էին գալ Գորիս, սքանչանալու զանգեզուրեան աշխարհով եւ ունկըդրելու միջոցառումը, որը նպատակ ուներ եւս մի քայլով ամրապնդել Հայրենիք-Սփիւռք կապերը, նաեւ կո՛չ անելով բոլորին, որ Հայրենիքը միայն մայրաքաղաք Երեւանը չէ՛,․․․ այլ Հայաստանն իր ամբողջութեամբ։



Միջոցառումն իր կատարումներով զարդարեց «Լեռանէ» խումբը։
Այնուհետեւ ելոյք ունեցաւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ով իր խօսքով ողջունեց եւ ոգեպնդեց աշխարհի ծայրերից ժամանած մեր հայրենակիցներին։

Ամբողջ միջացառման զարկերակն էր ազգային պարը, որ կար միջոցառման սկզբից մինչեւ վերջ, որ խորհդանշում էր հայութեան միասնութիւնն ու ամբողջականութիւնը։
Խառնուելով միմեանց տեղացիներն ու հիւրերը հասցրեցին սովորել թէ՛ ռազմապարեր եւ թէ շուրջպարեր, որն էլ գլուխ բերուեց յատուկ միջոցառմանը մասնակից լինելու համար Գորիս ժամանած «Պարէնք հայերէն» նախաձեռնութեան մի շարք անդամների կողմից։



Շնորհակալութիւն բոլորին բոլորին, ովքեր նախաձեռնեցին,  օժանդակեցին այս միջառմանը։

image Click to view



Ազգային գաղափարախօսութիւն, Գորիս, Սյունիք, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, միջոցառումներ, հայեր

Previous post Next post
Up