ԻՆՉԵ՜Ր ՏԱՐԱՐ...

Feb 09, 2015 00:37


Պատուհանում` մի լույս-աղջիկ`

Իր թափանցիկ հագ ու կապով.
Ի՜նչ երազյալ կտավ է սա`
Պատուհանը - արեգակով.

Ճմլկոտեց նա հեզագեղ
Եվ կրծքերը թռթռացին...
Տե՛ր իմ, ինչեր, ինչե՜ր տարար`
Կյանք տալով այս առեղծվածին.

Նա անթաքույց երանությամբ
Վիզն է շոյում շիվ-մատներով,
Հետո դանդաղ, գորովագութ
Փայում է կուրծքն անրջանքով.

Մազերն` ըմբոստ, հայացքը` երգ,
Ու մարմինը` քնքշապարար,
Գարուն է նա թեթևաշոր`
Թավշյա ու գիրգ, խենթ ու վարար...

Պատուհանում` մի լույս- աղջիկ,
Մի նոր Լիլի՜թ արեգնածին,
Տե՛ր իմ, ինչե՛ր, ինչե՜ր տարար`
Կյանք տալով այս առեղծվածին:

Լևոն Սահակյան

նկարներ, Հայ գրականութիւն, Լևոն Սահակյան, Գորիս, աշխարհ, բանաստեղծութիւն

Previous post Next post
Up