Վարդա՜ն, մենք սիրում ենք ձեզ...

Jan 31, 2015 00:46

Վարդան Պետրոսեանին համարում եմ մեր արդի կարկառուն մտաւորականներից մէկը։
Հաւատացած եմ, որ նրա ողբերգութիւնը չի կարող փարատել ո՛չ «դատը», ո՛չ էլ դատը, եթէ լիներ իսկապէս։
Այստեղ չկայ արդարատադութեան խնդիր, այստեղ կայ երկկողմանի ողբերգութիւն եւ ողբերգութիւնը փարատելու խնդիր։

Եւ դա հնարաւոր է միայն սիրով։
Միայն ու միայն մեր բոլորիս սէ՛րը կարող է օգնել...
Վարդա՜ն, մենք սիրում ենք ձեզ եւ գիտենք, որ դուք էլ մե՛զ եք սիրում։
Մենք սպասում ենք եւ հաւատում ձեզ։
Ձեր հետ կիսում թէ՛ ձեր եւ թէ՛ վթարի հետեւանքով դժբախտացած ընտանիքի, նրանց հարազատների ցաւը։

Բարին, առողջութիւնն ու սէրը բոլորից անպակաս լինի։

Վարդան Պետրոսյան, աշխարհ, մարդիկ, հայեր, Հայաստան

Previous post Next post
Up