2012թ, հունիսին «Ինստիգեյթ» ընկերութեան գործունէութեան սկիզբը դրուեց Գորիսում եւ ընթացան առաջին դասընթացները՝ կազմակերպուած «Ինստիգեյթ Ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից։
Արդէն սեպտեմբերին ուսումանական կենտրոնի ուսանողներն ընդունուեցին աշխատանքի եւ «Ինստիգեյթ» ընկերութիւնը հիմնեց եւս մէկ մասնաճիւղ՝ Գորիսում։ Եւ սա Հայաստանում ընկերութեան արդէն չորրորդ մասնաճիւղն է՝ Գիւմրիից, Վանաձորից եւ Ստեփանակերտից յետոյ։
Ընկերութեան գալուստը մեծ աշխուժութիւն մտցրեց քաղաքում։ Բացուեցին մեծ հնարաւորութիւններ երիտասարդութեան համար հմտանալու տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում ինչպէս նաեւ աշխատելու իրենց ծննդավայրում։
Գործունեութեան ծաւալումից յետոյ արդէն երկու տարի է անցել, եւ այսօր Գորիսի մասնաճիւղն ունի 24 աշխատող եւ 5 ուսանող։
Այս ամենին զուգահեռ մասնաճիւղն իրականացնում է դասընթացներ դպրոցականների համար «Նաիրի» կոնսորցումի, ինչպես նաեւ Տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան որդեգրած քաղաքականութեան շրջանակում եւ Գորիսում ինչպէս նաեւ Բերձորում գործում են խմբակներ, որտեղ աշակերտները յաջողութեամբ կատարում են իրենց առաջին քայլերը ՏՏ ոլորտի մեծ աշխարհում։
Այս մարտավարութեամբ փաստօրէն ընկերութիւնը ձեռնոց է նետում շատերի այն կարծիքին, թէ ՏՏ զարգացումը հնարաւոր չէ իրականացնել Հայաստանի այլ շրջաններում, որ դրանք աւելորդ կամ խիստ ռիսկային ներդրումներ են։
Այս մարտավարութեամբ պարզապէս ժխտւում են նմանատիպ բոլոր տեսակետները եւ արդէն ոչ թէ խօսքով, այլ հենց առկայ աշխատանքով, գործով, փաստերով։ Ուրէմն թող սա օրինակ լինի բոլո՛ր Հայաստանում գործող ընկերութիւնների համար, բոլոր նրանց համար, ովքեր պատրաստւում են ներդրումներ իրականացնել, որ այո, կարելի է արտադրական ձեռնարկութիւններ հիմնել Հայաստանի բոլոր շրջաններում եւ որն իր արտադրութեան որակով կարող է մրցակցել նաեւ միջազգային շուկայում։
Շնորհաւորո՜ւմ եմ եւ մաղթում եմ յաջոողութիւն բոլորին, ովքեր իրենց ներդումն ունեցան եւ ունեն մասնաճիւղի կայացման աշխատանքներում։
Թող որ յաջողութիւնն անպակաս լինի նմանատիպ կարեւոր բոլոր նախաձեռնութիւններում։