Յապոն - Հովհաննես Պարոնյան

Apr 25, 2013 00:56

Այսօր աւարտեցի Համլետ Գեւորգեանի հեղինակած գիրքը:
Գիրքը նուիրուած է գորիսեցի մի մարդու կէսնագրութեանը, ով 20-րդ դարի սկզբում յսկայական աշխատնքներ էր կատարել իր Հայրենիքի համար, թէ՛ ռազմի դաշտում, եւ թէ՛ ռազմի դաշտից դուրս:
Այս գրքի շնորհիւ ես ծանօթացայ մեր հերոսներից եւս մէկին, ինչպէս նաեւ ձեռքբերեցի որոշ կարևոր գիտելիքները անցեալ դարի իրադարձութիւնների վերաբերեալ:

Դրոյի, Նժդեհի կողմից նրան բազմիցս յանձնարարուել է մեծ պատասխանատու գործեր՝ պատճառաբանութեամբ, որ այլ հարմար թեկնածու պարզապէս գոյութիւն չունի:
Բացի այն, որ բոլոր ռազմական իրադարձութիւններում նրա ղեկավարած հարիւրակները սովորաբար կռուել են պատերազմի ամենաթեժ կետերում եւ նա միշտ պատուով է յաղթահարել իրեն յանձնարարուած խնդիրները, նա նաեւ կատարել է շատ մեծ առաքելութիւն Դարալագյազի շրջանում, լինելով շրջանի ղեկավար՝ շատ արագ հաստատել է կարգուկանոն՝ կազմակերպել է զորամիաւորումներ տեղացիներից եւ յետագայում հմտութեամբ ղեկավարել ու իրականացրել շրջանի ինքնապաշտպանական մարտերը եւ մուսլուման տարիի մաքրման աշխատանքները:

Ւնչ խօսք, այսպէս կարող եմ ամբողջ գիրքը շարադրել:
Ես պարզապէս մէջբերեմ նրա վերջին պատգամը առ մեզ.
«Ապրիր, իմ պաշտելի ցեղ, ուժեղացիր, գօտեմնդուիր, հայրենի աշխարհից ձեռքումդ մնացած պատառիկի ամէն մէկ թիզը ամուր պահիր, շէն արա, մինչեւ որ պատմութեան գալիք - հաւատում եմ - պատեհ մի շրջանում կարող կը լինենք տէր դառնալ մեր ողջ աշխարհին ու նրա մէջ ազատ ու անկախ ապրելու անկապտելի իրաւունքներին»:

յ.գ. Ի դէպ, ապրիլի 26-ին Գորիսի Պետական Համալսարանում կը լինի այս գրքի շնորյանդէսը:

գիրք, Ինքնաճանաչողություն, Գորիս, աշխարհ, մարդիկ, Հայ Թուրքական հարաբերություններ, Ազգային գաղափարախօսութիւն, հայեր

Previous post Next post
Up