Վաղատուրի անկո՞ւմը

Apr 12, 2013 19:04

Գորիսեցիներ, եւ յատկապէս Վաղատուրցիներ, տեսէք ինչ խնդրի առաջ է կանգնած երբէմնի փառք ու պատիւ ունեցած մեր օրրանը։
Երկարաշունչ այս նիւթում հոդուածագիր Սուսաննա Բաբաջանեանը գուժում է դատարկուող Վաղատուրի մասին։
Եւ վստահ եմ, որ այսպիսի ծանր կացութեան մէջ են այսօրուայ Հայաստանի շատ գիւղեր։
Եւ այսպէս ի՞նչ ենք մենք ուզում, մեր ուզածից ի՞նչը կարող ենք անել, եւ վերջապէս՝ ինչպէ՞ս պիտի դրան հասնել։

Առաջինը, շատ կը ցանկանամ, որ մեր հայրենիքի առաջ ծառացած խնդիրները հուզեր մեր երիտասարդութեանը, ոչ թէ խօսքերի ձեւով, այլ իսկապէս, ի սրտէ, իւրաքանչիւրը խորապէս գիտակցի ինչ է կատարւում եւ մտածի, քննարկի, առաջարկի, կատարի քայլեր այդ խնդիրների լուծման համար։

Սիրելի ուսանողներ, ձեր կուրսային-դիպլոմային աշխատանքներում հետազոտեք այնպիսի խնդիրներ, որոնք կարող են օգտակար լինել համայնքների զարգացման ծրագրերում, սկսած մշակութային լուծումներից - վերջացրած տնտեսական վերլուծութիւններով։
Մենք պարապ նստելու իրաւունք չունենք։ Մենք տկարանալու ժամանակ չունենք։
Տկարանալը ծանր մեղք է այսօր։
Թեթեւամիտ, աննպատակ վայելքներին վերջակետ։ ՄԵզ չի սազում։ Գործելու ժամանակն է։

Ինքնաճանաչողություն, Գորիս, Սյունիք, աշխարհ, մարդիկ, գիւղատնտեսութիւն, մշակույթ, Ազգային գաղափարախօսութիւն, տնտեսական համակարգ, Զանգեզուր, հայեր

Previous post Next post
Up