May 14, 2010 12:43
Հայեր:
Այսօր կան բազմաթիւ օտար պետութիւնների ընկերութիններ, որոնք գործում են Հայաստանում եւ բազմաթիւ աշխատատեղեր էն ապահովում` մեզ հայերիս համար:
Առաջին հայեացքից նորմալ թուացող այս հանգամանքը իմ համար լրիւ աննորմալ է:
Մեր ամբողջ գիտական ներուժը, բանւորական ներուժը արտահանւում է: Արտահանւում է չնչին վարձատրութեամբ:
Արտահանւում են նոյնիսկ մեր հանքային ռեսուրսները:
Յետոյ էլ կբողոքենք, թէ խի ա սէնց, խի ա նէնց, չգիտեմ ինչեր: Բա տէնց էլ պիտի լինի:
Այս երեւոյթը ես նմանեցնում եմ անտեսանելի ստրկացման, որը ինտենսիւ աւելի լայն տարածում է գտել մեզանում: Իսկ ինչպէ՞ս պէտք է ապրի ստրուկը:
Համարեա թէ ամբողջ հայ ազգն այսօր աշխատում է օտարների համար: Եթէ համարենք, որ գիւղացու այսօրուա արտադրանքը գնողը օտար ընկերութիւնում աշխատողն է, ապա ընդհանուր առմամբ տնտեսական մոդելը կարող ենք համարել շղթայված որի գագաթին օտար մարդիկ են:
Իսկ ինչպէս պայքարել սրա դէմ: Ինչպէ՞ս կասեցնել այս միտումը:
Համակարգն ամբողջութեամբ պէտք է փոխուի: Եւ սա ոչ թէ յեղափոխութեամբ, այլ բոլորի հետ համաձայնութեամբ:
Բոլորը պէտք է սա գիտակցեն: Այլեւս ժամանակն է ձերբազատուենք շղթաներից: Մեզ նոր շզթաներ պէտք չեն: Մեզ օտարների գումարները պէտք չեն:
Մենք կարող ենք կազմակերպուել ու յաղթահարել բոլոր դժուրութիւնները: Պարզապէս, բոլորը պէտք է հասկանան, որ այստեղ ազգի առջեւ է հարց դրուած, եւ ոչ թէ ինչ որ անհատների առջեւ: Եւ յստակ բոլորը պէտք է իմանան, որ գործողութեան ընթացքում եսապաշտները խիստ կպատժուեն:
տնտեսական համակարգ,
վտանգ,
հայեր