Վերջապէս մեր շատ սիրելի «Կարին» աւանդական երգի, պարի համոյթը կ'ունենայ իր նոր կայք էջը:
Եւ այսպէս, վաղը՝ Նոյեմբերի 20-ին, ժամը 18:30-ին «Congress» հիւրանոցի դահլիճում տեղի կ'ունենա նոր վեբ-կայքի բացման շնորհանդէսը:
Արարողութեան ժամանակ կը կարողանանք ինչպէս ծանօթանալ նոր կայքի հնարաւորութիւններին, այնպէս էլ եւս մէկ անգամ մեր անզուգական պարերով կը դղրդացնենք գետինը ազգային զարթոնքի մաս կազմող մեծ գործում գրանցուած նոր յաղթանակի պատուին:
Յիշեցնեմ, որ մուտքն ազատ է:
Շնորհաւորում եմ «Կարին» խմբի բոլոր անդամներին, նրա յիմնադիր Գագիկ Գինոսեանին, իհարկէ այս իրադարձութեանը երկար սպասած բոլոր-բոլորին:
Եւ շատ շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր իրենց աւանդն են ներդրել այս կայքի կայացման գործում:
Բոլորին մաղթում եմ նորանոր ստեղծագործական յաջողութիւններ: