Սիրուածները

Nov 04, 2012 23:35


Փոքր ժամանակ երբ հեռուստատեսութեամբ հաղորդում էին «սիրուած երգիչ» պիտակով մի երգչի մասին, մոտս հարց էր առաջանում, ե՞րբ սիրուեց այդ երգիչը։ Այս հարցն իմ մոտ առաջանում էր երբ 5-6 դասարանում էի։
Հարցը տալիս էի, եւ փորձում գտնել դրա պատասխանը․ «Երեւի իսկապէս մարդիկ սիրում են այս երգչին»։
Բայց երկրորդ հարցն էր առաջանում․ իսկ ովքե՞ր են այդ մարդիկ։ Եւ չէի կարողանում գտնել արդէն այդ հարցի պատասխանը, որովհետեւ իմ շրջապատում չկար որևէ մէկը, որ այսպէս ասած սիրեր այդ նորեկներին։ Ոչ ոք չէր երգում նրանց կատարումները, դրանք չէին յնչում ոչ խնջոյքի սեղաններին, ոչ էլ այլ իրադարձութիւնների ժամանակ։ 
Հարցը մութ էր մնում, եւ իմ մանկական խելքով ենթադրում էի, որ երեւի թէ իսկապէս մարդիկ կան, որ սիրում են նրանց, նրանց երգածները, եւ իրենց տանը խնջոյքներին երգում էին դրանք։
Այն ժամանակ մաքուր էր իմ պատկերացումները աշխարհի մասին, եւ մտքովս չէր անցնում, որ հնարաւոր է հէնց այնպէս էին կպցնում այդ պիտակները, առաջ բրդելու համար այդ դոգման ժողովրդի գիտակցութեան մէջ, որ սրանք են «սիրուածները» այսօր ժողովրդի համար։ Մտածում էի, որ մարդիկ անկեղծ են, եւ իսկապէս այդ երգիչներին սիրում են։

Հիմա հասկանում եմ, շատ լաւ եմ հասկանում այդ կեղծարարութեան գարշելի նպատակը։

«Երգն ու երաժշտությունը ղեկավարում են մարդկանց, դրանցով են պայմանավորված մարդու և հասարակության բարոյական հիմքերը: Երգարվեստի մեջ փոփոխությունը իր հետ կբերի փոփոխություն պետական համակարգում:» Պյութագորես

Փաստօրէն այս ճշմարտութիւնը մարդկութեան յայտնի է դեռ սրանից երկու հազար տարի առաջ ու պարտադիր չէ, որ սոցիոլոգները հետազոտութիւն իրականացնեն, որ հաստատեն այս յանգամանքը։

Շատ «սիրուած»-ներ եկան անցան իրենց «սիրուած» կատարումներով։ Բայց ժողովուրդը չսիրեց դրանցից ոչ մէկին։
Հայ գեղջուկի շուրթը եւ հոգին դեռ մաքուր է եւ նա երգում է իր պապի երգերը։

Բայց աւա՜ղ, գարշելիները կեղտոտ ձեռքերն արդէն հասան ու հասնում են այդ մաքրութեանը․․․ եւ շատերին թւում է, թէ ճիշտ է այդ դոգման․․․ «սրա՜նք են սիրուած, սա է ժողովուրդը լսում, սա՛ է մոդայիկ, սա՛ է պահանջուած»․․․ բայց ոչ մի պահանջուած ոչ մի երգ չենք լսում խնջոյքի սեղաններին․  երբ բոլորը կը երգեն, միաձայն, նոյն ոգեւորութեամբ․․․ դրանք անցնում գնում են, բայց իրենց մաղձը այդուամենայնիւ թողնում են Աստուածաշունչ մարդու հոգու մէջ․․․ որովհետեւ դրանցից ոչ մէկը հարազատ չէ հայ մարդու հոգուն․․․

Իսկ սիրուած երգերը ամուր պահուած են պահարաններում, եւ սպասում են այն իսկական երգիչներին, ովքեր հոգով մաքուր են եւ պատրաստ են այդ մաքրութիւնը վերադարձնել ժողովրդին․․․ Բարեբախտաբար, սա մի գործընթաց չէ, որ նոր-նոր պէտք է սկսենք, եղել են եւ կա՛ն իսկապէս նուիրեալներ, ովքեր իրենց գործն անում են․․․ պարզապէս անհրաժեշտ է նկատել, սա՛ է մեր ճանապարհը։

Ինքնաճանաչողութիւն, երաժշտութիւն, աշխարհ, մարդիկ, երգ, մշակույթ, Ազգային գաղափարախօսութիւն, հայեր

Previous post Next post
Up