Պատմում է Վիլյամ Սարոյանը

Oct 28, 2012 21:01


«Հայը Ամերիկա կուգա, այգիի տեր կըլլա, գործի տեր կըլլա, ամերիկացին կզարմանա, կնեղվի: «Այս ինչպե՞ս կըլլա,- կըսե ամերիկացին,- մարդը եկավ, այգի շինեց, գործ շինեց, իսկ ես հոս ծնած, հոս մեծցած եմ, այգի չունիմ»: Մարդը չի հասկնար, որ հայը նախ այգի կշինե, ամենեն առաջ կարևորին կնայի: Ամերիկացին իր դրամ մեքենայի, սինեմայի, ասանկ բաներու կծախսե: Իսկ հայը կխորհի՝ նախ այգի ունենամ… Ես կսիրեմ հայուն այդ բնավորություն: Եթե հայը օտար երկիրներուն մեջ շինածը իր երկրին մեջ շինած ըլլար…այնքան կնեղվեին, որ սկիզբը մեզի վայրենի կսեպեին: Հայուն սովորություններ իրենց տարօրինակ կուգար: Օրինակի համար… ընտանիքին մեծը ասանկ կքալե, ետևեն կնիկը կքալե, անոր ետևեն՝ չոճուխները…»

Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, Վիլյամ Սարոյան, աշխարհ, մարդիկ, ԱՄՆ, հայեր

Previous post Next post
Up