...յոթ հազար վարժ մարտիկներ կային Ատրվշնասպի զորագնդում....,իսկ Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծիալ:Պարսիկ աստիճանավորը իր թվական գերազանցության պատճառով վսատհ էր ,որ պարզապես ապստամբների մի խումբ պիտի ձերբակալի:Սակայն երբ հայերը իրենց նպաստավոր դիրքերին հասան,անմիջապես բաժանվեցին չորս հարուրյակի ու մարտական դիրքեր գրավեցին:....Զարմանալի վստահությամբ ու համարձակությամբ են սկսում հայեր
ը կռիվը:Օրը նշանավոր պիտի դառնար .նրանք զոհվելու համար չմտան մարտի մեջ,այլ հաղթելու:Պարսիկներին հայերի խիզախությունը խելահեղություններ թվում:Ճակատամարտ էր տալիս Հայոց այրուձին՝այնօրվա հայտնի աշխարհի ցանկացած կողմում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմներում փառաբանված հեծելազորը,որի աջակցությունը ունենալը պատիվ էիհ համարում բոլոր տիրակալները ,իսկ հակառակորդները գերադասում էին նրա հետ ընդհարունից խուսափել:....Ջարդ էր կատարվում:Խնայել չկար,գթասրտությունը թույլի համար էր:Հակառակորդը թշնամի էր ու թշնամին պիտի ոչնչանար:Դրությունը չփոխվեց նույնիսկ այն դեպքում ,երբ տեղի ունեցավ անսպասելին՝Գարջիոլ Խոռխոռունին իր զինակիցներով դավաճանաբար անցավ պարսիկների կողմը:Սա արդեն երեվակայության բոլոր սահմաները գերազանցող փաստ է.ընդամենը երեք հարուրյակ մնացած հայերը ավարտին են հասցնում կոտորածը:Անհավանականը իրողություն դարձավ:....Հաղթությունը կատարյալ էր:Բացառիկ ու եզակի իր արդյունքով,մարտարվեստի կատարողականությամբ:Ապշեցնում է մմի հանգամանք ևս.ոչ մի հիշատակություն չկա հայերի կորուստների մասին:Եթե զոհված լինեին ,ապա գոնե Հովաննես Մանդակունի կաթողիկոսը կհիշեր նրանց անունները Դվինի եկեղեցում մեծահանդես գոհաբանական աղոթք կատարելիս:Ուրեմն ճակատամարտում հայերի կողմից զոհեր պարզապես չեղան:
Ակոռին մի գեղեցիկ ու անկրկնելի հաղթանակ է ,բայց այսօր մասնագետներից բացի քանի՞ հայ գիտե այս ճակատամարտի մասին:Իսկ նրանք էլ Ակոռին (Մասիս լեռան ստորոտին գտնվող գյուղ)պարզապես պատմագիտական այն հայեցակարգի զոհը դարձրին ,որի ՝«փոքրիկ հայ ժողովրդի համար դժվար է կռվել ռազմական այնպիսի խոշոր ու կազմակերպված ուժի դեմ ,ինչպիսին Սասանյան Պարսկաստանն էր»(«Հայ ժողովրդի պատմություն»Ժամկոչյան Հ.,Աբրահամյան Ա.,Պողոսյան Ս.,Մելիք-Բախշյան Ստ.,Երեվան 1975)Հայ ժողովրդի ցանկացած դասագրքում նման դատողություն կգտնենք,որովհետեվ ընդհանուր մոտեցումը այդպիսին էր:Եկեղեցին նույնպես շուտ մոռացավ ,որ մենք մեծ հաղթանակ ունեցանք 481թ.-ի ամռանը:
Ի դեպ ,այս հաղթությանը նսեմացնելու անհասկանալի մի ցանկւոթյամբ շատ հեղինակներ կամ գնահատական չեն տալիս մարտին,կամ էլ շեշտում են,թե Ատրպատականում Ատրվշնասպիի շտապ հավաքածը խաժամուժ էր,խառնամբոխ և նրանց մեջ կռվողներ չկային:Փարպեցին քանիցս նշելով Պարսից զորքի մասին՝չի թերագնահատում նրանց և մարտի նկարագրությունը այպես է սկսվում.«և պարսից զորքերից քաջ ու ընտիր ձիավորները հեռվից հարձակվեցին հայոց զորքի վրա:Նրանցից մեկն էր Կաշտաց զորագլուխը ՝մի հզոր ու քաջամարտիկ այր»:Նույնպես խաժամուժ չես կարող ասել Գդիհոն Սյունու (որը կռվի ընթացքում փախուստի դիմեց իր զորաջոկատով) գլխավորած սյունեցիների զորաջոկատի ու Գարջիոլ Խոռխոռունու հարյուրակի մասին:Հակառակորդը առավել քան ուժեղ էր,սակայն Վահան Մամիկոնյանը 300հեծիալներով ջաղջախեց պարսկական 7հազարանոց բանակը :Հայերը մեկը՝ քսաներեքի,երեքհարյուրը՝յոթհազարի դեմ ճակատամարտեցին ու հաղթեցին:
Ի՞նչ է հարկավոր ընդհանրապես հաղթանակը հավերժացնելու և հաղթողներին հիշելու համար.թերևս միայն հավերժացողներ և հիշողներ:
Ցավոք ,ինչպես և մեր օրերում,նման հերոսական հաղթանակները չենք կարողանում քաղաքական հարթության վրա հաղթանակների վերածել,բավարարվելով միայն բարոյական հաղթանակով: