Սեռական գրգռվածություն առաջացնող քարոզչությունը և ագրեսիան

May 12, 2012 15:17

1960-ական թվականներին, երբ ԱՄՆ-ի շոու-բիզնեսում կային թմրանյութերի օգտագործումը որպես շքեղ կյանք ներկայացնող ֆիլմեր և երգեր, թմրանյութեր օգտագործող պատանիների թիվը հասնում էր 37 տոկոսի: 1970-ականներից որդեգրվեց մեդիայում և շոու-բիզնեսում թմրանյութերի թեմայի վերաբերյալ լուսաբանումների վերահսկման քաղաքականություն, և արդեն 1992-ին թմրանյութեր օգտագործող պատանիների թիվը զգալի նվազեց` հասնելով 12 տոկոսի: 1992-ից հետո մեդիայի և շոու-բիզնեսի ոլորտի վերահսկման թուլացումը բերեց նրան, որ թմրանյութեր օգտագործող պատանիների թիվը նորից աճեց` 1996 թվականին հասնելով 23 տոկոսի35: Ընտանեկան բռնությունների, կանանց բռնաբարությունների թիվն աճում էր նաև պոռնոգրաֆիայի տարածմանը զուգահեռ: Երբ 1960 թվականից Հավայան կղզիներում սկսեց տարածվել պոռնոգրաֆիան, այնտեղ ավելացավ բռնությունների թիվը, իսկ 1974 թվականից սկսած, երբ արգելք դրվեց պոռնոգրաֆիայի վրա, բռնությունները պակասեցին36: Գիտնականներ, Բերոնն ու Սթրաուսը (Baron and Straus), նկատեցին, որ ԱՄՆ-ի 50 նահանգներում բռնաբարությունների թիվն ուղիղ համեմատական է էրոտիկ ամսագրերի (Playboy, Hustler) վաճառքի թվին37:
Սեռական գրգռվածություն առաջացնող ամսագրերի, փողոցային տարաբնույթ պաստառների ու հեռուստանյութերի բացասական ազդեցության խնդիրն առկա է նաև Հայաստանում: Հայ սոցիոլոգները պնդում են, որ լրատվամիջոցների և տարաբնույթ պաստառների միջոցով հայ երեխաներին արհեստականորեն մղում են դեպի սեռական գրգռվածության միջավայր38:
Գիտափորձերը վկայում են, որ սեռական գրգռվածություն առաջացնող և միևնույն ժամանակ բռնություն պարունակող ֆիլմերն անմիջապես առաջացնում են ագրեսիվ վարք39:
Հայաստանում բնակչության մոտ սեռական գրգռվածության բարձր մակարդակի մասին է փաստում նաև այն, որ ըստ «Գուգլ» որոնողական համակարգի՝ աշխարհում, 2011 թվականի սկզբի տվյալներով, երկրի բնակչության թվի հետ համեմատած ամենաշատը «պոռնո» բառը փնտրել են Հայաստանում40: Ինչպես վերը նշեցինք,սեռական բարձր գրգռվածությունն առաջացնում է ագրեսիվության բարձր աստիճան և սեռական ոլորտի բռնությունների աճ:

Վահրամ Միրաքյան, «ԱԳՐԵՍԻՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

գլոբալիզացիա, Վահրամ Միրաքյան, հեռուստատեսութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, մարդիկ, Ազգային գաղափարախօսութիւն, վտանգ, հայեր

Previous post Next post
Up