ԿԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

May 11, 2012 17:20

Պատկերացնենք թե ձեր տուն հյուր են եկել և իրենց հետ բերել են 3-ից 5 տարեկան իրենց երեխային: Երեխան սկսում է չարություններ անել և լաց լինել: Որպեսզի նրան հանգստացնեն ծնողները վերցնում են ձեր գրադարակում դրված ձեր դպրոցում ստացած ոսկե մեդալը, տոհմական ճենապակյա գավաթը և այլ ձեզ համար չափազանց թանկարժեք (թե հիշողության առումով և թե բացարձակ արժեքով) իրեր և տալիս են երեխաին: Դուք քաղաքավարությունից դրդված (կամ ինչ-որ այլ պատճառով) չեք առարկում, բայց համակ ուշադրությամբ հետևում եք, որպեսզի երեխան չվնասի այդ թանկարժեք առարկաները: Հյուրասիրությունն ավարտվում է, հյուրերը պատրաստվում են գնալ, իսկ երեխան որոշել է իր նոր խաղալիքները տանել իր հետ, քանի որ նրան թվացել է թե դրանք իրենն են: Դուք փորձում եք ետ վերցնել ձեր իրերը: Հաջողվում է վերցնել մի մասը: Քանի որ երեխան բավականին անդաստիարակ է, նա հիսթերիա է բարձրացնում խաղալիքների համար: Իրեն պատեպատ է տալիս, ջարդում է իր ձեռքին գտնվող այլ “խաղալիքները” և ձեր տան այլ իրեր: Պատրաստ է ձեզ սպանել, որ դուք իր ձեռքից խլում եք “իրեն պատկանող” խաղալիքները: “Իմն է և վերջ: Ես արդեն ինչքան ժամանակ է խաղում եմ նրանցով, ուրեմն իմն են” - հիսթերիկ ճչում է նա, թաքնվելով ծնողների ետևում:
Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞:
Այն բարդանում է նրանով, որ ծնողներին էլ է ձեռնտու, որ այդ նոր, թանկարժեք “խաղալիքները” հայտնվեն իրենց տանը: Այդ պատճառով էլ նրանք առանձնապես չեն միջամտում վեճին, չեն սաստում երեխային:
Ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում առողջ բանականության տեր մարդը: Բանակցել հիսթերիկ նոպայի մեջ գտնվող երեխաի հետ անիմաստ է: Կամ պետք է ուժով վերցնես քո իրերը, կամ պետք է բանակցել միմիայն ծնողների հետ: Եթե բանակցել, ապա ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացնել որպեսզի համոզել նրանց վերադարձնեն քո իրերը: Բնական է, որ լուրջ մարդը պետք է փորձի բացատրել ծնողներին ու նրանց հետ միասին նաև երեխային, որ դրանք իր հոգուն շատ հարազատ ու թանկ հիշողություն ներկայացնող և, ընդհանրապես, թանկարժեք իրեր են, որոնք տոհմական են և պետք է փոխանցվեն իր սերունդներին: Եվ այսպես շարունակ և ուրիշ ոչինչ:

Վաչագան Վահրադյան

յ․գ․ Հոդուածին ամբողջութեամբ կարող էք ծանօթանալ․ մաս1, մաս2։

տարածաշրջան, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, պատերազմ, մարդիկ, Ղարաբաղեան հակամարտութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, Վաչագան Վահրադյան, վտանգ, հայեր

Previous post Next post
Up