Ամէն բան իր ժամանակն ունի

Dec 27, 2011 18:15

Մեծ գիտնականին մի պարսկահայ մտավորական հարցնում է, թե երբ են ազատագրվելու Արցախն ու Նախիջևանը: «...Համբարձումյանը հանկարծակիի եկավ, նույնիսկ մռայլվեց, և մի պահ լռելուց հետո ասեց. -Ամեն բան իր ժամանակն ունի: Ամեն բանի ժամանակ կա և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու և մեռնելու ժամանակը, տնկելու և տնկածը հավաքելու ժամանակը, հիվանդանալու և բժշկվելու ժամանակը, քանդելու և շիենլու ժամանակը, լացելու և ծիծաղելու ժամանակը, փնտրելու և կորցնելու ժամանակը, պահելու և դուրս նետելու ժամանկը, պատռելու և կարկատելու ժամանակը, լռելու և խոսելու ժամանակը, սիրելու և ատելու ժամանակը, պատերազմի և խաղաղության ժամանակը,գրավելու և ազատելու ժամանակը..»:
Իսկապես, եկավ Արցախն ազատագրելու ժամանակը և մեծ հայորդին ոչինչ չխնայեց դրա համար, անգամ հացադուլի նստեց:

Մէջբերուած է․ «Վ.Համբարձումյան«Գիրք իմաստասիրաց»: Աշխատասիրությամբ` Արտակ Ոսկանյանի»


Վիկտոր Համբարձումեան, մի պատմութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, հայեր

Previous post Next post
Up