ՙԻրավունքը de facto՚-ի հարցազրույցը Տիգրան Փաշաբեզյանի հետ

Mar 31, 2010 00:34

ՙԻրավունքը de facto՚-ի հարցազրույցը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների ՙՈւխտ Արարատի՚ հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող եւ համանուն պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ է:
ՙԻրավունքը de facto՚, թիվ 23 (183), էջ 9:
Հարցազրույցը կայացել է մարտի 23-ին, հրատարակվել մարտ 30 - ապրիլ 1-ին, 2010 թ.:
------------------------------------------------------

ՙՍեյսմիկ վտանգի բարձրաձայնումը քաղաքական խնդիր է հետապնդում՚

ՙԹուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների՚

-Պարոն Փաշաբեզյան, օրեր առաջ Կ. Պոլսի քաղաքապետը խոսում էր քաղաքին սպառնացող հնարավոր սեյսմիկ վտանգի մասին: Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է Հայաստան - Թուրքիա Արձանագրությունների վավերացման ձգձգման պատճառ հանդիսանալ:
-Իրականում երեք հարց տվեցիք, որոնք ճիշտ է փոխկապակցված են, բայց դրանց պետք է առանձին-առանձին պատասխանել:
Բուն պատասխանին անցնելուց առաջ թույլ տվեք հարցնել. ՙՏարօրինակ չի՞ թվում Ձեզ, որ տվյալ հաղորդագրության համաձայն, ստացվում է, որ թուրքական սեյսմիկ ծառայությունները կարող են ամիսներ առաջ կանխատեսել երկրաշարժ եւ նույնիսկ հաշվարկել դրա ուժգնությունն ու պատճառած վնասները՚: Մի բան, որ դեռևս Ճապոնական սեյսմիկ ծառայություններն են դժվարանում անել, ուստի այստեղ խոսք կարող է գնալ արհեստական երկրաշարժի մասին:
-Ի՞նչ է, հնարավոր է նաեւ արհեստակա՞ն երկրաշարժ:
-Եթե դա հնարավոր էր տասնամյակներ առաջ, ապա հնարավոր է և այսօր: Չէ՞ որ հայտնի է` 1968-ին կնքվեց սովետա - ամերիկյան պայմանագիրը մետեորոլոգիական եւ գեոֆիզիկական զենքեր չկիրառելու մասին: Ինչ վերաբերում է Հայաստան - Թուրքիա Արձանագրություներին, ապա տեսնում ենք թե օրեր առաջ եվրոկոմիսարների ինչ մեծ դեսանտ իջավ Հայաստան ՀՀ իշխանություններին համոզելու արագացնելու արձանագրություների վավերացումը եւ Մադրիդյան նորացված սկզբունքներով համաձայնագրի ստորագրումը: Նույն տեսակ Ճնշումներ իրականացվում են նաեւ թուրքական իշխանությունների վրա: Այնպես որ, վավերացման գործընթացը Թուրքիայում դանդաղեցնելու իմաստով սեյսմիկ սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա: Ավելին, կարիքի դեպքում Եվրոմիությունն ու Ռուսաստանը Թուրքիային կաջակցեն բնակչության օժանդակության եւ տարհանման գործում: Սեյսմիկ վտանգի բարձրաձայնումը ավելի շուտ քաղաքական խնդիր է հետապնդում:
-Ուրեմն, արծարծված սեյսմիկ խնդիրներում քաղաքակա՞ն ենթատեքստ կա:
-Իհարկե կա: Չնայած դրա մասին արեւմտյան եւ թուրքական վերլուծաբանները աշխատում են չխոսել:
-Դա կարո՞ղ է ազդել նաեւ Հայաստանի գործընթացների վրա:
-Ո՛չ: Դա վերաբերում է միայն Թուրքիային, քանի որ դրանով նախապատրաստվելու է Թուրքիայի արեւմտյան հատվածի մասնատումը, ինչի համաձայն իրականացվելու է Կ. Պոլսի եւ շրջակայքի բնակչության տարհանումը դեպի արեւելք` երկրի կենտրոնական մասեր:
-Պարզաբանեք խնդրեմ:
-Մեր վերլուծաբանները մոռանում են, ավելի ճիշտ աշխատում են չնշել, որ արձանագրությունները կազմել են եվրոպական կոմիսարները եւ պարտադրել երկու կողմերի իշխանություններին: Եկեք վերհիշենք, որ դրանց միջոցով Թուրքիան եւ Հայաստանը վերածվելու են ենթամանդատային պետությունների, այսինքն, հայտնվելու են Շվեյցարիայի եւ Նոր Եվրոպայի արտաքին գործոց նախարարությունների թելադրանքի տակ: Դրանից հետո, վերջիններս էլ իրականացնելու են Թուրքիայի մասնատումը` ըստ Ռալֆ Պիտերսի 2006-ին հրապարակած Միջին Արեւելքի նոր քարտեզի: Մի քանի փուլերով, մի քանի մասերի: Այդ մասին գրել ենք 2006-ի մեր վերլուծականներում, եթե չեմ սխալվում` ՙՈւխտ արարատի՚ պարբերականի 10-րդ համարում: Անդրադառնալով թեմային, ասենք, որ առաջին մասնատումը նախատեսվում է երկրի արեւելյան տարածքներում, որտեղ ծրագրվում է ստեղծել անկախ քրդական պետություն: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին` Կ. Պոլսին, ապա Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների առափնյա երկու հատվածները անջատվելու են Թուրքիայից եւ դրանց վերահսկողությունը անցնելու է եվրոերկրներին, օրինակ, Բուլղարիային` եվրոպական մասից եւ նորաստեղ մեկ այլ պետության` թուրքական մասից: Ինչ վերաբերում է բուն թուրքական պետությանը, ապա դա Անկարա մայրաքաղաքով սեղմվելու է երկրի հյուսիս - կենտրոնական մասերում` սահմանափակ ելքով դեպի Սեւ ծով: 2007-ին այդ խնդրիրներին կրկին անդրադարձանք Գլոբալացման նախագծով Ծովային միությունների կազմավորման ծրագրի ի հայտ գալուց հետո… Այնտեղ էլ պարզվեց, որ կարեւոր նշանակություն եւ դերակատարություն է վերապահվում ծովային ուղիները վերահսկող կղզիներին, որոնց բնակչության հիմնական մասը նախատեսվում է տարհանել` տեղ ազատելով ռազմական բազաների եւ զորքերի համար: Դա վերաբերում է Ջիբլարթարը հսկող Մադերայի կղզուն, որտեղ վերջերս տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, վերաբերում է Հայիթիին եւ այլ ռազմավարական նշանակության կղզիների… Հայիթիի օրինակով եթե նայենք, ապա այնտեղ մեծ աղմուկ բարձրացավ, որ կղզու բնակիչներին ցանկանում են տարհանել եւ երկիրը վերածել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանի: Սա է իրողությունը: Այդպես էլ կարող է լինել, որովհետեւ կուտակված բոլոր խնդիրների լուծման համար, իրավականի փոխարեն, առաջարկվում են քաղաքական կամային լուծումներ:

Զրուցեց Կարինե Ռաֆայելյանը

Տիգրան Փաշաբեզյան, de facto, վտանգ, Ուխտ Արարատի, Հայ Թուրքական հարաբերություններ

Previous post Next post
Up